ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհնար է կարդալ ու չհուզվել. «Քիչ է մնում գոռամ՝ հարազատ կոչվածներ...»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սպիտակը մեր ցավն է ու այնտեղ կատարվող յուրաքանչյուր դժբախտ դեպք մեզ կրկին հիշեցնում է, որ մենք չլուծված, վերջնականապես չլուծված խնդիր ունենք:

Կինը, որ քիմիայի ուսուցչուհի է, վերջ է տվել մանկահասակ երկու երեխաների և իր կյանքին: Հինգ և յոթ տարեկան:

Դիմադրե՞լ են երեխաները, թե՞ խաբելով է կախել:

Կարծում եմ, որ նման հոգեվիճակի մեջ հայտնված կինը, երբ մթագնում է ուղեղը, որևէ հնարքի մասին մտածել չէր կարող:Նա բռնություն է գործադրել անպաշտպան երեխաների վրա:

Սպիտակում, քիմիայի ուսուցչուհի, ամուսնալուծված: Խոսուն փաստ է, աղաղակող:

Բայց ես երեխաներից եմ ուզում խոսել, ովքեր անպաշտպան թռչնակների նման զոհ են գնացել… ինչի՞ն… չեմ կարողանում մի բառով ասել: Իրենք մայր ունեին, ում կենդանական բնազդն անգամ չի աշխատել այդ պահին:

Նորից անդրադառնամ փոքրիկ թռչնակներին

: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ այդպես էլ ոչ միայն կնոջ, այլ նաեւ ամուսնու եւ ոչ մի հարազատ չի այցելել դեպքի վայր: Սա ի՞նչ է նշանակում: Ինչո՞վ են մեղավոր փոքրիկները, ովքեր անգամ մահից հետո հարազատների այցին կարոտ են մնում: Անգամ մահից հետո եմ ասում, որովհետև կենդանության ժամանակ այս ընտանիքը եթե հոգեբանական աջակցություն ունենար, այս վիճակում չէր հայտնվի:

Մահվանից հետո անգամ չի կոտրվում հարազատների բութ անտարբերությունը: Քիչ է մնում գոռամ՝ հարազատ կոչվածներ, ձեր երեխեքն են, ինչու՞ չեք գնում դեպքի վայր…

Մի՞թե պետական կառույցների հանցավոր անտարբերությունը փոխացվել է հարազատներին...

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15 : 10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սպիտակի բնակելի շենքերից մեկի շքամուտքում կին է ինքնասպան եղել։ Դեպքի վայրում՝ շքամուտքում, հայտնաբերվել է 1971թ. ծնված Մ. Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ՝ 5 և 7 տարեկան երեխաները:

Հասմիկ Բաբաջանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular