ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունն աղավաղում է կոռուպցիայի դեմ պայքարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մրցութային հանձնաժողովը երեկ քննել և դրական եզրակացություն է տվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուներին էլ։ Մրցութային հանձնաժողովը, բոլորովին էլ ոչ անսպասելիորեն, դրական է գնահատել անգամ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, ում տված պատասխանները զավեշտի ժանրից էին։ Մասնավորապես, պարզվեց՝ Խաչատրյանը մեքենա չի հայտարարագրել, բայց վարում է, ոչ իրենը։ Վստահեցրեց, թե կնոջ եղբոր մեքենան է՝ «Պորշ կայեն»։
 
«Վերջին երկու տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից, որը շատ հազվադեպ եմ վարում, և նա մի քանի ավտոմեքենաներ ունի, բավականին ապահովված տղա է: Ես շատ քիչ եմ մեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա, առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ: Ավտոմեքենա եթե վարելու անհրաժեշտություն է լինում, խնդրում եմ, տրամադրում է, վարում եմ», - ասել է Խաչատրյանը:
 
Խաչատրյանը նաև չկարողացավ պարզաբանել, թե որտեղից իրեն 43 միլիոն դրամը․ կմկմաց, թե դստեր հարսանիքի նվերներն են, բայց չկարողացավ բացատրել, թե ինչու են իրեն բաժին հասել դստեր հարսանիքի նվերները։ Արձանագրենք թերևս, որ Հակակոոռուպցիոն կոմիտեի նախագահի հավակնորդը չի կարողանում ապացուցել, թե կապ չունի կոռուպցիոն դրսևորումների հետ։ Հանուն արդարության նշենք, որ մյուս երկու թեկնածուներն էլ՝ փաստաբան Գառնիկ Թորոսյանն ու իրավաբան Դավիթ Մկրտումյանն առանձնապես չտպավորեցին իրենց գիտելիքներով ու բարեվարքությամբ։
 
Մրցութային հանձնաժողովն այժմ երեքի թեկնածությունն էլ ուղարկել է վարչապետին, ով պիտի նշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին։ Կասկած չկա, որ հենց Սասուն Խաչատրյանն էլ կնշանակվի։ Նրա նշանակումից հետո ՀՔԾ-ն այլևս չի գործի, փոխարենը նոր մարմինը կզբաղվի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ։ Բացառված է, որ Նիկոլ Փաշինյանը այլ՝ իր հետ սերտ առնչվող անձի նշանակի այդ պաշտոնում։
 
Գարիկ Մանասյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular