ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում թեժ ընտրապայքար է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում թեժ ընտրապայքար է սպասվում։ Երկուշաբթի ավարտվում է վերջնաժամկետը, երբ կուսակցություններն ու դաշինքները կարող են ներկայացնել իրենց ընտրական ցուցակները։ Այս պահի դրությամբ, հայտնի են մի քանի մասնակիցների անունները։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել իշխող «Քաղաքացիական Պայմանագիրը», քաղաքապետի թեկնածուն Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն անձամբ չի մասնակցելու, փոխարենը կմասնակցի նորաստեղծ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը 42 հոգանոց ցուցակ է ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով։ Կուսակցության հիմնադիրը նրա ավագ որդին է՝ Միսակ Բալասանյանը։

Ո՛չ Գյումրին արդեն ինը տարի ղեկավարող Բալասանյանը, ո՛չ էլ որդին ընտրացուցակում ընդգրկված չեն, իսկ ցուցակը գլխավորում է քաղաքապետարանի աշխատակից Վարդգես Սանոսյանը։ «Գյումրին կռնա» դաշինքի ցուցակը գլխավորելու է գործարար Վարդան Սրտաշյանը, քաղաքապետի թեկնածուն Վարդան Գրիգորյանն է։ Վերջինս մինչ անցած տարի Շիրակի փոխմարզպետն էր։

Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանը, ով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է: Երեկ էլ հայտնի դարձավ «Հայրաքաղաք» դաշինքի մասին, որում ներկայացված են Ռամկավար Ազատական և «Ժառանգություն» կուսակցությունները։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտնել է, որ ցուցակն ինքն է գլխավորում։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը չի մասնակցի, փոխարենը կարող է մասնակցության հայտ ներկայացնել «Թասիբով դաշինք» անունով միավորումը, որի թեկնածուն կլինի Կարապետ Պողոսյանը։ Վերջինս խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի պատասխանատուներից էր։

«Լուսավոր Հայաստանը» ևս կարող է մասնակցել, այդ դեպքում ցուցակը կգլխավորի նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը։ Բոլոր այս անունները վկայում են, որ Գյումրիում չափազաց թեժ պայքար է սպասվում, և իշխանության համար բարդ է լինելու երկրորդ քաղաքն իր վերահսկողության տակ վերցնելը։

Միքայել Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular