ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը բացում է խաղաքարտերը․ մտադիր չէ հեռանալ Արցախից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանում իսկական հիստերիա է բարձրացել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարությունների շուրջ։ Մուրադովը Արցախում էր 2020-ի նոյեմբերից, հեռանում է, իսկ նրան փոխարինում է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Նա Մախաչկալայում անցկացվող համառուսական հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը տարածաշրջանում: Նա նաև հիշեցրել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում խաղաղապահները մնալու են Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Առաջին հինգ տարին՝ ըստ երեք երկրի ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը երկարաձգելու մասին»,- հավելել է Մուրադովը:

Ադրբեջանը, որը դեռևս չի էլ հաստատել ռուս խաղաղապահների մանդատը, Մուրադովի այս հայտարարությունը վտանգ է համարում իր շահերին։ Բնականաբար, Ալիևի վարչակազմը ամեն ինչ կանի, որ ռուս խաղաղապահներին, ժամկետը լրանալուն պես դուրս մղի Արցախից և լիովին օկուպացնի հայկական հանրապետությունը։ Ռուս ռազմական վերլուծաբանները, սակայն, վստահ են, որ ՌԴ-ն բնավ մտադիր չէ հեռանալ Արցախից, որտեղ արդեն ամրապնդվել է, ռազմական հենակետեր և ռազմակայան ստեղծել, իր քաղաքական և ռազմական ներկայությունն ամրապնդել տարածաշրջանում։

Պատերազմում Հայաստանի կրած պարտությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախում ՌԴ ներկայությունը բխում է առաջին հերթին հայկական կողմի շահերից։ Եթե մինչև 2020թ․ սեպտեմբերը Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, ապա այսօր բացառապես ՌԴ-ն է կատարում այդ առաքելությունը, իսկ Հայաստանի իշխանությունները նույնիսկ սեփական երկրի անվտանգությունն են դժվարությամբ կարողանում ապահովել։

Կարեն Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular