ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության ճշմարտախոսը․ Հովիկ Աղազարյանը ակամա բացահայտում է իշխանության ծրագիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, թերևս, այդ իշխանության միակ ճշմարտախոս պատգամավորն է։ Կամա թե ակամա նա մշտապես բացահայտել է Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների իրական ծրագրերը։ Երեկ էլ Աղազարյանը ԶԼՄ-ների հետ խոսել է սեպտեմբերի 21-ին նախանշված տոնակատարություններից, անդրադարձել կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետության 30-ամյակը պետք է նշել հավուր պատշաճի և գունագեղ տոնակատարություն կազմակերպվի:

«Գրեթե մեկ տարի է ես խուսափում եմ զվարճանքի էլեմենտ պարունակող միջոցառումներից, ուղղակի տրամադրություն չկա, մյուս կողմից էլ, մեր տղաները զոհվել են, որ ժողովուրդը ապրի, և չպետք է կաղապարվենք։ 30-ամյակը բավականին լուրջ տարեդարձ է, պետք է այնպես կազմակերպենք, որ չվիրավորենք մեր հայրենակիցներին»,- ասել է Աղազարյանն ու հավելել․ «Մենք չպետք է սգանք մեր զինվորների մահը, մենք պետք է ափսոսանք նրանց, եթե այդ մակարդակին հասած լինեինք, այլ իրավիճակ կլիներ: Նույնիսկ կգտնվեն զոհվածների հարազատների մեջ մարդիկ, որ կհաստատեն, որ իրենց որդին զոհվել է, որ հայ ժողովուրդն իրեն լավ զգա բոլոր առումներով»:

Ըստ էության, Աղազարյանը հաստատում է, թե Փաշինյանի իշխանության միակ նպատակը ժողովրդի տրամադրությունը բարձրացնելն է, այլ խնդիրներից շեղելը, ինչը, փաստենք, բնակչության որոշ մասի դեպքում ստացվում է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ կորուստները չսգան, այլ ափսոսանք հայտնեն։ Պատերազմից հետո հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովուրդը ինչ-որ պահի հարցեր պիտի տա գործող իշխանություններին։ Իշխանությունն էլ հասկանում է այդ վտանգը, պատկերացնում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ արթնացումը, և փորձելու է «հաց և տեսարաններ» սկզբունքով խեղդել պարտության և կորստի ցավը։ «Հացը», իհարկե, քչություն է անելու, ուստի ուժը տալու են «տեսարաններին»։ Իսկ դրա համար ահռելի՝ գրեթե 1,2 միլիարդ դրամ են հատկացրել։

Արամ Քարամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular