ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության բարոյազրկումը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն անգամ, երբ մտածում ես, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասել է հատակին և այլևս նոր անբարոյականություն չեն կարող մոգոնել, հերթական «անակնկալը» ապշեցնում է իր ծայրահեղ ցինիզմով։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն ու մի՝ վարչապետին բարեկամ պատգամավոր օրերս մեկնել էին Հունաստանի Միկոնոս կղզի։ Եռօրա այդ հանգստի ընթացքում Ալեն Սիմոնյանը, Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը հասցրեցին դառնալ սոցիալական ցանցերի «աստղերը», իսկ նրանց մասնակցությամբ տեսանյութը տարածվեց բազմաթիվ լրատվամիջոցներով։

Պատերազմից հետո ծայրահեղ ծանր հոգեբանական, տնտեսական ու քաղաքական վիճակում հայտնված երկրի իշխանավորները չեն խորշում անդրծովյան կայֆերից։ Սոցցանցերում նշվում է, թե իշխանական եռյակը իր երեկոներից մեկն անցկացրել է Միկոնոսի ամենաթանկ The Void club ակումբում, որի մուտքը միայն արժի 3-6 հազար եվրո։ Մեկ այլ օգտատեր էլ նշել, թե Ալեն Սիմոնյանը ու կինը հանգստացել են Myconian Utopia Resort Mykonos հյուրանոցում, որտեղ մեկ գիշեր մնալու արժեքը, ըստ Booking․com-ի, հասնում է 1.799.650 դրամի: Իշխանության ներկայացուցիչների այս լպիրշությունը, ի դեպ, բոլորովին չի մտահոգում իրենց ընտրազանգվածին, որի որոշ առանձնյակներ ոչ պակաս ցինիզմով պաշտպանում են «ընտրյալների» վարքը։ 2018թ․ իշխանության գալով վեհ ու ճոռոմ կարգախոսներով բարոյախրատական ճառերով, նախկինների ցոփ ու շվայտ կենսակերպը քննադատելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց գերազանցել է իր նախորդներին, իսկ նրա կողմնակիցների համեմատ շմայսները պարզապես փոքրիկ և անփորձ երեխաներ են։

Արման Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular