ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսում իշխանության գործերը բարդանում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսում իշխանության գործերը բարդանում են, հուլիսի 16-ից կալանավորված Առուշ Առուշանյանը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին։ Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը երեկ հայտնել է, թե Առուշանյանը կգլխավորի «Առուշ Առուշանյան» դաշինքը, որը ձևավորվել է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ։ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ արեցին, որպեսզի Գորիսում և Սյունիքի մյուս քաղաքներում իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը։ Այդ նպատակով կալանավորվեցին Գորիսի քաղաքապետը, Մեղրիի և Սիսիանի նախկին համայնքապետերը։

Մեղրիում, Սիսիանում, Տեղ և Տաթև համայնքներում Փաշինյանը իր կուսակիցներին ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց, իսկ Գորիսում չհաջողեց։ Փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին մեծ բեմադրությամբ ձերբակալեցին, տեղափոխեցին Երևան, սակայն դատարանը հրաժարվեց կալանավորել Իրինա Յոլյանին։

Գաղտնիք չէ, որ Գորիսում Փաշինյանի իշխանությունն այնքան էլ ամուր չէ, և իրապես լուրջ մրցակիցներին չեզոքացնելոց՝ փորձում են վերցնել քաղաքի վերահսկողությունը։ Ընդդիմադիրները, սակայն, մտադիր չեն հեշտ հանձնվել, մինչև վերջ կռիվ են տալու։ Տևական ժամանակ խոսվում էր, որ ընտրացուցակը կգլխավորի Մենուա Հովսեփյանը, սակայն այժմ որոշում է կայացվել ընտրությունների գնալ Առուշանյանի գլխավորած ցուցակով։ Դա հնարավորություն կտա հաղթել Նիկոլ Փաշինյանի թիմին, որը, ի դեպ, ևս ներկայացրել է իր թեկնածուին՝ ոմն Վլադիմիր Աբունցի։ Մաքսային ծառայության նախկին աշխատակիցը, ըստ Գորիսում շրջանառվող լուրերի, նախկինում սերտ առնչություններ ուներ ՀՀԿ-ի հետ, իսկ իշխանափոխությունից հետո դարձել է Փաշինյանի ջերմեռանդ աջակիցը։

Նարեկ Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular