ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադրբեջանական զորավարժությունները վտանգ են ներկայացնում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արցախյան պատերազմից անցել է շուրջ 10 ամիս, բայց Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ամրապնդել իրենց ռազմական պոտենցյալը։ Անհնար է հաշվել, թե որքան զորավարժություններ են արել այս ընթացքում թշնամի պետությունները հենց մեր քթի տակ։ Այս պահին էլ Թուրքիան և Ադրբեջանը երեք զորավարժություններ են անցկացնում՝ «ԹուրԱզ Շահինի -2021» թուրքական Քոնյա քաղաքում թուրք-ադրբեջանական, «Երեք եղբայր- 2021» թուրք-պակիստան-ադրբեջանական՝ Ադրբեջանում և թուրք-ադրբեջանական՝ Բերձորի շրջանում։ Բաքվում ընթացող զորավարժությունների նպատակն է՝ բարելավել մարտական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակային ստորաբաժանումների փոխգործունակությունը, զարգացնել հրամանատարների միջև ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները և նրանց կարողությունը՝ վերահսկել ստորաբաժանումները։ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորավարժությունների ժամանակ բնակավայրերում հետևակի ու հրազենի կիրառմամբ ռազմական գործողությունների ուսուցում է անցկացվելու։
 
Արցախի օկուպացված Բերձորում (Լաչին) էլ հատուկ ուշադրություն է դարձվում ժամանակակից ռազմական տեխնիկայի կիրառման հմտությունների կատարելագործմանը բարդ տեղանքի պայմաններում: Թերևս, պարզ է, թե ինչ նպատակներով են իրականացվում այս զորավարժությունները։ Ռազմական փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձանագրում է, որ Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է և այս թեմայով Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով։ «Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում, եթե հաշվի առնենք, որ դրանք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի կամ Սև լճի հարակից հատվածներում, ապա խնդիրն առավել սուր ընթացք է ստանում։ Այս ամենին գումարվում է թուրքական զինուժի մասնակցությունն ու վերջին շրջանի սահմանային միջադեպերը, ինչն ամբողջացնում է ողջ պատկերը,»- նշել է Աբրահամյանը։
 
Թաթուլ Ավանեսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular