ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության անգործության պայմաններում ռազմագերիների հարցով ընդդիմադիրներն են զբաղվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմում կրած պարտությունից անցել է 10 ամիս, հարյուրավոր հայ զինծառայողներ գտնվում են ադրբեջանական գերության մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները, կարծես, մոռացության են մատնել նրանց։ Երբեմն-երբեմն մեկ-երկու ռազմագերիների վերադարձնում են Հայաստան, իսկ երեկ երկու մոլորված զինվորականների փոխանակել են Մարտակերտում «պատահաբար» հայտնված և տներից մեկը ներխուժած ադրբեջանցու հետ։ Ռազմագերիների հարցում իշխանությունների անգործությունն այլևս սովորական բան է դարձել, նրանց թվի և վիճակի մասին տեղեկությունները հայթայթում են իրավապաշտպանները, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ ռազմագերիների հարցը վերջնականապես մոռացության չի մատնվում։ Իսկ ընդդիմադիր գործիչներն իրենք են ստիպված միջազգային ատյաններում բարձրացնել գերության մեջ տառապող հայերի հարցը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փոխանցմամբ՝ Բրյուսելում ԵԺԿ Քաղաքական համաժողիվի նիստին կարմիր թելով անցկացրել են ռազմագերիների հարցը։ ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարևորագույն ուղղություններից մեկը։

«ԵԺԿ Քաղաքական համաժողովը տեղեկացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ընթացիկ վիճակից։ Ընդգծվեց Եվրոպական կառույցների կողմից նորացված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների վերադարձն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իհարկե, ընդդիմադիր գործիչների այս քայլերը ողջունելի են, սակայն հարկավոր է հանրային պարտադրանք կիրառել Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ։ Որպեսզի առողջարաններում երաժշտության տակ տժժալուց ազատ ժամերին գոնե զբաղվեն մեր գերիների հարցով։

Սարգիս Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular