ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ ընկերոջ համար 40 հազար դոլար կպցրեցի. Լեւոն Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան այսօր խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ իր ընկերներից մեկը իր տեսախցիկով ուղիղ հեռարձակում էր կազմակերպել ընտրատեղամասերից մեկում, որն արժեցել էր ընդամենը 20 դոլար:

Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ «ոչ»-ը ջախջախիչ հաղթանակ էր տարել այդ տեղամասում։ ՀԱԿ խմբակցության ղեկավարն առաջարկեց տրամադրել 40 հազար դոլար ՀՀ յուրաքանչյուր ընտրատեղամասերում ընտրական գործընթացն ուղիղ հեռարձակելու համար։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չմերժեց Լեւոն Զուրաբյանի առաջարկը՝ նշելով, որ իրենք կտրամադրեն այդ 40 հազար դոլարը Զուրաբյանի ընկերոջը: «Շնորհակալ եմ այդ առաջարկի համար, եւ մենք այդ առաջարկն ընդունում ենք»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Տեղից արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը. «Տենց չի կարելի, ես էս ձեւի բաց կոռուպցիա չէի տեսել»։ Լեւոն Զուրաբյանն սկսեց սակարկել՝ նշելով, որ այդ 40 հազար դոլարը պայմանական է, քանի որ տեսախցիկները կարող են ավելին արժենալ՝ կախված տեխնիկական միջոցների ներգրավվածութունից:

Համաձայնությունից հետո Լեւոն Զուրաբյանը լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Թեւան Պողոսյանի կարծիքով սա բացահայտ կոռուպցիա է, որ իրենք իրենցով տենդեր են կազմակերպում ու իրենց մարդուն անցկացնում, Զուրաբյանը կես լուրջ կես կատակ ասաց․ «Համաձայն եմ, ես հենց նոր իմ ընկերոջ համար 40 հազար դոլար կպցրեցի, եւ պատրաստ եմ դրա համար պատասխանատվություն կրել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular