ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը չի շտապում թեկնածուներ առաջադրել ՏԻՄ ընտրություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջիկայում երեք փուլով ՏԻՄ ընտրություններն են կայանալու։ Առաջին ընտրությունները լինելու են հոկտեմբերի 17-ին, համամասնական ընտրակարգով քաղաքապետ և ավագանի կընտրեն Գյումրիում, Դիլիջանում, Մեղրիում, Գորիսում և այլ համայնքներում։ Թեպետ, ընտրացուցակները ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է, ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը չեն շտապում ներկայացնել իրենց ցուցակները։ Եթե ընդդիմադիր ուժերի դեպքում պարզ է՝ փորձում են ինտրիգը պահել մինչև վերջին օրը, ապա իշխանության ներսում լուրջ խմորումներ են ընթանում, տեղերում ազդեցություն ունեցող մարզպետները, պատգամավորները փորձում են իրենց յուրայիններին խցկել ընտրական ցուցակներ կամ քաղաքապետի թեկնածու առաջադրել։ Գյումրիում, օրինակ, իրենց մտերիմներին քաղաքապետ անցկացնելու վրա են աշխատում պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Նազելի Բաղդասարյանը, մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որոնցից յուրաքանչյուրը փորձում է Նիկոլ Փաշինյանին համոզել, թե հենց իրենց թեկնածուն է ամենալավն ու անցողիկը։

Նույն իրավիճակն է նաև Գորիսում։ Մեղրիում, կարծես, իշխանությունը հստակեցրել է իր անելիքները, թեկնածուն կլինի համայնքապետի պաշտոնակատար Արարատ Թումանյանը, որի հնարավորությունները հարավային քաղաքում առանձնապես լուրջ չեն համարվում։ Նրան հնարավոր է քաղաքապետ ընտրել՝ բացառապես վարչական ռեսուրսները օգտագործելով։ Գորիսում քաղաքապետի թեկնածուի հարցում լուրջ խմորումներ կան։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանն է հանձն առել կազմակերպել ընտրությունները։ Ու թեև «Քաղաքացիական պայմանագրի» տեղական ակտիվը այլ թեկնածու ունի, ում ավելի հաջող և անցողիկ են համարում, Արմեն Խաչատրյանն ամեն ինչ անում է իր թեկնածուին առաջ մղելու համար։

Այս փաստը վշտացրել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին, ով ևս թեկնածու ուներ Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար։ Այս հանգամանքը ընդդիմությանն ավելի մեծ շանսեր է տալիս՝ կարևոր այդ քաղաքում պարտության մատնել իշխանության թեկնածուին։ Առուշ Առուշանյանը չի մասնակցի ընտրություններին, բայց ցուցակը կգլխավորի փոքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, ով օրեր առաջ էր կալանավորվել։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մեկ անգամ էլ ուսումնասիրել իրավիճակը Գորիսում և հնարավորինս լուրջ թեկնածու առաջադրել։

Տիրան Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular