ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան փորձում է Շուշին վերածել պանթուրքիզմի խորհրդանիշի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

actualnews.org-ը գրում է, որ Թուրքիան կանխամտածված աջակցում է ադրբեջանական հասարակության հակահայկական հիստերիային և փորձում է Շուշի քաղաքը վերածել պանթուրքիզմի խորհրդանիշի: Այս մասին է վկայում Daily Sabah իշխանամետ թերթի էջերում հրապարակված նյութը: Հոդվածում նշվում է, որ ադրբեջանական քաղաքը, որը նախկինում հայտնի էր որպես «Ղարաբաղի մարգարիտ», հայկական օկուպացիայի տակ գտնվելուց 30 տարի անց պատրաստ է ողջունել իր նախկին բնակիչներին: Բնակավայրի ազատագրման գործընթացը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի վերջին և ավարտվել նոյեմբերի 10 -ին:

Օկուպացիայից հետո շատ շենքեր անմարդաբնակ են եղել, քաղաքը վեր է ածվել «ուրվական քաղաքի»: Ադրբեջանի իշխանությունները սկսել են կարգի բերել քաղաքը, գնահատել պատմական շենքերին հասցված վնասները և միևնույն ժամանակ զինված ուժերը չեզոքացրել են «հայկական կողմից տեղադրված» պայթուցիկ սարքերը: Հրապարակման հեղինակները նշել են, որ անուղղելի վնասներ են հասցվել բազմաթիվ շենքերի, սակայն Ադրբեջանի իշխանությունները, Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ են գույքագրում կատարելուց հետո սկսել պատմական եկեղեցիների և այլ մասունքների վերականգնման գործընթացը, ինչպես նաև հրետակոծության և ռմբակոծություն հետևանքով վնասված այլ շենքերի վերականգնումը: Դատելով նյութից  Անկարան, չնայած հայտարարում է հայերի հետ խաղաղության և բարեկամության մասին, սակայն աջակցում է Ադրբեջանում հակահայկական հիստերիային, ինչպես նաև ձգտում է հայերին դարձնել իսլամի թշնամիներ:

Քարոզչությունն ավելի համոզիչ դարձնելու համար հրապարակման մեջ հնարավորություն է տրվել խոսելու «ճիշտ» մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, որ Շուշին ազատագրվել է ոչ միայն Բաքվի ջանքերի շնորհիվ, այլ նաև թյուրքական աշխարհի օգնությամբ: Իր հերթին, փորձագետները կարծում են, որ Թուրքիան և Ադրբեջանը միտումնավոր Շուշին դարձնում են պանթուրքիզմի խորհրդանիշ: Այս գործընթացի նպատակն է միավորել թյուրքական ժողովուրդներին: Նախատեսվում է Շուշին դարձնել Ադրբեջանում Անկարայի վերջնական հաստատման խորհրդանիշ, և որը պետք է ադրբեջանցիներին վերջնականապես վերածի Անդրկովկասի թուրքերի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular