ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… Պեպսի- կոլա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պեպսի-կոլան ն կամ կարճ Պեպսին հանրաճանաչ ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիք է, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Վաճառքի առումով այն երկար տարիներ եղել է Կոկա-կոլայի հիմնական մրցակիցը: Pepsi ապրանքանիշի նկատմամբ բոլոր իրավունքների տերը ամերիկյան PepsiCo ընկերությունն է:

Պեպսի-կոլայի պատմությունը սկիզբ է առել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի Նյու Բեռն քաղաքում, որտեղ էլ այն առաջին անգամ արտադրվել է: Դա կարողացել է անել դեղագործ Քալեբ Բրադհեմը 1890 թվականին: Քալեբն իր ըմպելիքը անվանել է «Brad’s drink»՝ «Բրեդի խմիչք», իսկ հետո՝ 1898 թվականի օգոստոսին այն վերանվանվել է «Պեպսի-Կոլա»: 1903 թվականի հունիսի 16-ը հանդիսանում է  Pepsi-Cola նոր ապրանքանիշի գրանցման ամսաթիվը: Կա վարկած, որ «Pepsi» խմիչքի անունը Քալեբ Բրադհեմը ձևավորվել է «դիսպեպսիա» բառից:

Առաջին աշխարհամարտի հետևանքով 1923 թվականի շաքարավազի գների բարձրացումը PepsiCo ընկերության սնանկացման պատճառ է դարձել: Ընկերության ակտիվները ստիպված վաճառվել են: Երկրորդ անգամ ընկերությունը սնանկացել է ութ տարի անց: Սակայն հետագայում 1930-ական թվականների ճգնաժամի ժամանակ PepsiCo- ն կարողացել է շուկաներում հաջողությամբ մրցակցել Coca-Cola-ի հետ: Պեպսիի 12-ունցիանոց շիշերը վաճառել են յուրաքանչյուրը 5 ցենտով, իսկ Coca-Cola-ի 6-ունցիայի շիշը, որը 2 անգամ փոքր է, վաճառել է նույն 5 ցենտով: Coca-Cola-ն հնարավորություն չի ունեցել արտադրել ըմպելիք  այլ տարողության շիշով, քանի որ ըմպելիքներ վաճառող ավտոմատները ընդունելիս են եղել միայն հինգ ցենտանոց մետաղադրամ: 1939 թվականին Պեպսի-կոլան հատկապես հայտնի է դարձել երեխաների շրջանում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Պեպսիին հաջողվել է վաճառքի ծավալներով բարձրանալ երկրորդ հորիզոնական, իսկ առաջինը եղել է Կոկա-կոլան: 1950-ականների սկզբին Պեպսի-Կոլան 5 անգամ հետ էր մնում առաջատարից, 1960-ականներին արդեն այդ ցուցանիշը դարձել է  2,5, իսկ արդեն 1985 թվականին` 1,5:  Ի տարբերություն Կոկա-կոլայի Պեպսի-կոլայի բաղադրությունը հայտնի է դարձել, որն էլ ամենակարևոր իրադարձություններից մեկը դարձել է այդ ըմպելիքի պատմության մեջ: Այն բանից հետո, երբ 1923 թվականին ընկերությունը սնանկացել էր՝  ըմպելիքի բաղադրությունը կորցրել է իր գաղտնիությունը: Սնանկության հարցով դատարան դիմելու ունհրաժեշտությունը ստիպվել է  ընկերության հիմնադիր և Պեպսիի ստեղծող Բրադհեմին նահանգային դատավորին տրամադրել ըմպելիքի օշարակի դեղադրատոմսը  և նաև երդման տակ հաստատել, որ այն ճիշտ է: 1971 թվականին սկիզբ է դրվել Պեպսի-կոլայի ներկայությանը ԽՍՀՄ-ում, որին նպաստել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինի հանդիպումը PepsiCo ընկերության ղեկավար Դոնալդ Քենդալի հետ: Այս հանդիպումը վերաբերվել է տնտեսական համագործակցության հնարավորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 1972 թվականից  ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի շրջանակներում Պեպսի-կոլա ներկրել ԽՍՀՄ: Արդյունքում արդեն 1973 թվականին ԽՍՀՄ-ում սկսվել է վաճառվել այդ ըմպելիքի առաջին խմբաքանակը, իսկ 1974 թվանականին էլ սկսել է գործել Պեպսի-կոլայի առաջին գործարանը ԽՍՀՄ-ում, որը կառուցվել է Նովոռոսիյսկում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular