ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանգիստ սնանկանալ»․ ի՞նչ է առաջարկում նախարարը տունը կորցրած քաշաթաղցուն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործադիրում կատարում է նույն դերը, ինչ Հովիկ Աղազարյանը՝ Ազգային ժողովում։ Այսինքն, երբեմն ասում է բաներ, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում փաշինյանական իշխանությունների ողջամտությունը։ Երեկ կառավարութան նիստից հետո Քերոբյանը կառավարության շենքի դիմաց հանդիպել էր բողոքի ակցիայի մասնակիցներին։ Քաշաթաղում պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած մարդիկ իշխանություններից փոխհատուցում են պահանջում։ Քաշաթաղցիներից մեկը Քերոբյանին հայտնեց, որ ամեն շաբաթ VTB բանկից հաղորդագրություն է գալիս, որ վարկերը մուծի։

«Ես այդ վարկը վերցրել եմ, Կովսականում տուն եմ սարքել. ամսի 6-ին ինձ դատ են նշանակել, հիմա ես գնամ դատարանում ի՞նչ պետք է ասեմ»:

Քերոբյանի պատասխանն արտացոլում է այս իշխանության բարոյազրկումը, տնավեր մարդկանց նկատմամբ վերաբերմունքը։

«Հանգիստ կարելի է սնանկանալ, պարտքերը ջրվում է»,- ասել է նախարարը: «Ես հասկանում եմ, որ ինձ չեն կախելու, ասելու են, դե դու քյասիբ ես, քո վարկը ջրեցինք, բայց դա ինձ պետք չի, ես արժանապատիվ, աշխատող մարդ եմ: Ես պատերազմից հետո էլ իմ վարկը մուծել եմ, որովհետև աշխատավարձ եմ ստացել»,- մինչ տնավեր քաշաթաղցին փորձում էր նախարարին բացատրել, որ այդկերպ իր վարկային պատմությունը կսևանա, իսկ ինքը չի կարողանա նոր վարկեր վերցնել, նոր գործ սկսել Հայաստանում, Վահան Քերոբյանը պարզապես քմծիծաղ էր տալիս։

Իշխանության ներկայացուցչի այս պահվածքը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Փոխանակ երկնքից իջնելու, մարդկանց ցավին դարման լինելու, Նիկոլ Փաշինյանի պաշտոնյաները ծաղրում են պատերազմից տուժածներին, իսկ հազարավոր արցախցիներ ստիպված են կա՛մ բողոքի ակցիա անել կառավարության շենքի դիմաց, կա՛մ էլ միջոցներ հայթայթել գոյատևելու համար։

Կարեն Այվազյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular