ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 1-ից աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում կտուժի գործատուն. ստուգայցեր են կատարելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:

Պատվաստումն անվճար է, իսկ  ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է վճարի սեփական միջոցներով:

Բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որում կնշվի աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկություններ:

168.am-ը Առողջապահության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը:

«Մենք քաղաքականությունն ենք մշակում, իսկ վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, կամ Ոստիկանությունը»:

Դիմեցինք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել: 168.am-ի գրավոր հարցմանը, թե ինչպե՞ս է տեսչական մարմինը վերահսկելու այս գործընթացը՝ հատկապես մասնավոր ընկերությունների պարագայում, պատասխանել են.

«Տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնում է ստուգայցերի միջոցով՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, որի ընթացքում ուսումնասիրելու է նաև գրանցամատյանների առկայությունը, կատարված գրանցումները և աշխատողի կողմից ներկայացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող կամ հակացուցումը հավաստող տեղեկանքների համապատասխանությունը»։

Հրամանով մատնանշված են դեպքեր, երբ աշխատակցին որոշակի ժամանակով կարող է հակացուցված լինել պատվաստվելը: Որքա՞ն ժամանակը մեկ է իրականացվելու ստուգման գործընթացը: Մեր այս հարցին, ըստ էության, տեսչական մարմնից չեն պատասխանել:

«Կազմակերպության կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման պատասխանատուն իրականացնում է շարունակական դիտարկում բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից յուրաքանչյուր 14 օրը մեկ, ինչպես նաև առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո մինչև երկրորդ դեղաչափի ժամկետը լրանալը՝ կատարելով համապատասխան գրառում գրանցամատյանում»:

Ո՞ր մարմինը և ի՞նչ պատժամիջոցներ է կիրառելու հրամանով սահմանված պայմանները չպահպանելու դեպքում: Ինչպիսի՞ պատասխանատվության են ենթարկվելու աշխատակիցը և գործատուն:

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր իրավասության սահմաններում ստուգայցեր իրականացնելիս պատասխանատվության միջոցներ կիրառում է գործատուի նկատմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4 հոդվածով սահմանված կարգով»:

Նշված հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ «կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»: Նույն հոդվածի 4-րդ կետով էլ ասվում է, որ «182.4 հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular