ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


էրդողանը վերցնում է «հայկական հենակետը» Պուտինից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ Սարաևոյից վերադարձող Թուրքիայի նախագահ էրդողանը ինքնաթիռում  լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից:

«Էրդողանը պարզապես օգտագործում է իրեն ընձեռված հնարավորությունը, - այդ ամենը մեկնաբանել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի զանգվածային հաղորդակցության և մեդիա բիզնեսի ամբիոնի դոցենտ Գևորգ Միրզայանը,- Հայաստանում հիմա անկումային տրամադրություններ են, երկիրը պարտվել է պատերազմում, ղեկավարը վարչապետ-կապիտուլյանտն է, որը իրականացնում է Ռուսաստանի ազդեցությունը փոքրացնելու արևմտյան ռուսաֆոբների պահանջը, և Էրդողանը հայերին հրավիրում է համաձայնության գալ  Թուրքիայի պայմաններով: Իսկ ընդհանրապես, թուրքական շահերի տեսանկյունից նա ամեն ինչ ճիշտ է անում»:

Հարց.- ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ տեսնում է դրական ազդակներ Թուրքիայի կողմից տարածաշրջանային խաղաղության համատեքստում: Որո՞նք են դրանք: Ինչպե՞ս հասկանալ նրա դիրքորոշումը: 

Պատասխան.- ըստ Փաշինյանի Հայաստանն արգելափակման պայմաններում չի կարող շարունակել իր գոյությունը, և որ պաշարված բերդի ռազմավարության շրջանակներում ամրապնդվելու փոխարեն ավելի լավ է պարզապես կապիտուլյացիայի գնալ: Նույն տեսակետը կիսում է նաև հայ բնակչության մի զգալի մասը, դա իրենց իրավունքն է: Հայերը միակը չեն, ովքեր նման կերպ կորցրել են իրենց ազգային արժանապատվությունը: Օրինակ սերբերը Կոսովոյից հետո նույնն են արել:

Հարց.- ի՞նչ պայմաններով է Էրդողանը տեսնում հարաբերությունների կարգավորումը: 

Պատասխան.- լքել Ղարաբաղը, հրաժարվել ցեղասպանության գաղափարից, բացել տրանսպորտային միջանցքները, բացել շուկան, հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից, ավելի շատ տարածքներ հանձնել Ադրբեջանին: Ընդհանրապես, Թուրքիայի և Արևմուտքի շահերի ամբողջական ցանկը շատ լայն է: Մի կողմից դա ամոթ է հայերի համար, բայց մյուս կողմից նրանք իրենք են կրկին ընտրել Փաշինյանին, և տեղ են հասել: 

Հարց.- իսկ ի՞նչ պայմաններ կարող է առաջ քաշել Հայաստանը:

Պատասխան.- ոչինչ: Գուցե թե Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով տրանսպորտային միջանցքների բացում, որոնք Անկարան և Բաքուն կարող են փակել ցանկացած պահի: Ղարաբաղի կարգավիճա՞կ: Հիմա դա ոչ ոք չի տա: Հայաստանը պայմաններ դնելու ո՛չ ուժ ունի, ո՛չ կամք: Հերթական անգամ, դա հայերի որոշումն էր ընտրություններում:

Հարց.- բացի Էրդողանից, ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Գուցե Ռուսաստանի՞ն: 

Պատասխան.- դա պետք է  Էրդողանին, Ադրբեջանին, Արևմուտքին: Ռուսաստանին ձեռնտու չէ, և ոչ այն պատճառով, որ Հայաստանը ավելի քիչ կախված կլինի Մոսկվայից, ինչպես պնդում են որոշ ռուսաֆոբներ: Պարզապես Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, և նրա հանձնվելը ամոթ է նաև Մոսկվայի համար: Սա հեղինակության կորուստ է, քանի որ դաշնակիցները կտեսնեն, որ Մոսկվան չի պաշտպանել Հայաստանին: Եվ ոչ ոք չի հասկանա այն, որ Հայաստանն ինքն է որոշել: 

Հարց.- կա՞ վտանգ, որ Հայաստանն կընկնի թուրքական ազդեցության գոտի: 

Պատասխան.- Հայաստանը ավելի շուտ կընկնի Արևմուտքի ազդեցության գոտի: Նրանք ամեն դեպքում չեն սիրում Թուրքիային, սակայն Արևմուտքում Փաշինյանին և նրա արևմտամետ շրջապատին ընկալում են որպես Ռուսաստանին փոխարինող: Իսկ Մոսկվան, ավաղ, ոչինչ չի անում դրա դեմ: 

«Առայժմ սա ավելի շուտ երկու երկրների հասարակական կարծիքի նախապատրաստում է կապակցված տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության արգելափակման թեմայի հետ, - իր մեկնաբանությունն է ներկայացրել  Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալություն առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,- բանն այն է, որ Թուրքիայում տեղեկատվական օրակարգն այժմ բավական խնդրահարույց է Էրդողանի համար: Մամուլը քննարկում է Աֆղանստանից այդ երկիր փախստականների հոսքի ավելացման հավանականությունը: Հասկանալի է, որ Երևանի հետ երկխոսություն հաստատելու թեման կարող է դառնալ թուրքական ընդդիմության քննադատության առիթ: Ներքին լսարանի համար  Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման բոլոր դրական կողմերը ոչ մի կերպ չեն ծածկի միգրացիոն ճգնաժամի խնդրահարույց թեման: Բայց Էրդողանի համար օբյեկտիվ շահերի տեսանկյունից դրական օրակարգի ևս մեկ թեման ավելորդ չի լինի»:

Հարց.- իսկ արդյո՞ք հարաբերությունները կարգավորվելու են Թուրքիայի պայմաններով: Պատասխան.- Անկարայի տեսանկյունից, առավելագույն ծրագրի շրջանակներում Երևանի կողմից պետք է լինի նաև Կարսի պայմանագրի ճանաչումը: Բայց տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման հարցի քննարկման շրջանակներում հնարավոր են Անկարայի և Երևանի որոշ քայլեր միմյանց նկատմամբ, առանց այլ հարցերի լուծման:

Հարց.- Հայաստանը պատրա՞ստ է դրան: Հաղթելով ընտրություններում  Փաշինյանը քարտ-բլանշ ստացե՞լ է որևէ գործողության համար:

Պատասխան.- այստեղ կարող եք հիշել, որ Փաշինյանի կողմից Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելու մասին հայտարարություն հնչել է դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Պետությունների և կառավարությունների ղեկավարների համար սովորական մարտավարություն է ընտրություններից կարճ ժամանակ անց  այնպիսի թեմաներ առաջ քաշելը, որոնք, ամենայն հավանականությամբ, կդառնան հակառակորդների բուռն քննադատության աղբյուր: Սակայն ինչպես ցույց է տվել Հայաստանի վերջին իրադարձությունները, այդ երկրում ընդդիմությունը դեռ չունի բավարար մոբիլիզացիոն ռեսուրսներ այնպիսի բողոքի ակցիաներ իրականացնելու համար, որոնք իսկապես սպառնալից կլինեն իշխանափոխության տեսանկյունից: Սակայն դա չի նշանակում, որ Բաքվի հետ բանակցությունների և Անկարայի հետ պոտենցիալ երկխոսության վերաբերյալ Փաշինյանի հասցեին խիստ քննադատություն չի լինի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular