ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական 5.2 տոկոս աճն իներցիոն աճ է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարել էր, որ օգոստոսի 31-ին «Մուդիս» հեղինակավոր վարկանշավորման կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որով ՀՀ-ին տրված վարկանիշը մնացել է նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով BA3, իսկ հեռանկարը՝ կայուն։  Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նիստի ժամանակ նկատեց, որ «Մուդիսի» այս գնահատմամբ արձանագրվում է պատերազմի ու կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերի նկատմամբ ՀՀ տնտեսության դիմակայունության բարձրացումը և ընդգծում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է:

«Նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականության բարենպաստությունը ներդրումների համար: Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների ու կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիս»-ի կանխատեսումները»,- հավելեց նախարարը:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։ Հարցին, թե արդյո՞ք իրականում տնտեսական գործընթացը նման վարկանիշով է առաջ գնում տնտեսագետը պատասխանեց, որ ոչ․ «Այս տարվա 7 ամիսների ընթացքում այս կառավարությունը 1 միլիարդ դոլարով ավելացրել է մեր պետական պարտքը, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում ապահովել է ընդամենը 5.2 տոկոս տնտեսական ակտիվություն: Նման տեմպերով պետական պարտքի ավելացումը, բնականաբար, Հայաստանին տանելու է լուրջ ֆինանսական խնդիրների: Մենք պետք է հասկանանք, որ մեր տնտեսությունը, մեր տնտեսական գործընթացները նման վարկանիշներով չեն կարգավորվում. ներդրողը, տեղական կազմակերպությունները շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում այդ ամենի վրա, փոխարենը՝ տեսնում են, որ պետական պարտքն ավելանում է, ու նրանց վրա ապագայում դրվելու են լրացուցիչ հարկեր, որպեսզի կարողանան այդ վարկերը սպասարկել։ 5.2 տոկոս աճն իներցիոն աճ է, որի մեծ մասը բաժին է ընկնում հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներին։ Հանքարդյունաբերությունն անկախ այս կառավարության կամքից է աճում, քանի որ միջազգային շուկայում գներն աճել են, իսկ շինարարության ոլորտում՝ նրանք նույնիսկ չեն կարողացել մինչ ճգնաժամային ծավալն ապահովել: Նկատեմ, որ նույն վիճակն է նաև առևտրի և ծառայությունների դեպքում: Ստացվում է՝ մենք չենք վերականգնվել անցյալ տարվա ճգնաժամից. համեմատության համար նշեմ, որ հարևան Վրաստանում կիսամյակի կտրվածքով ունեն 12.3 տոկոս աճ, այսինքն՝ կրկնակի ավել, քան Հայաստանում, իսկ AMF-ի կողմից գնահատվող զարգացող երկրների համար միջին ցուցանիշը 6-ն է՝ այսինքն՝ մեր ցուցանիշն այդ միջին ցուցանիշից էլ ցածր է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular