ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցները պետք է մաքրել քրեական հանցագործներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստերի ստուգման հարթակը» երեկ սկանդալային ձայնագրություն է տարածել, թե ինչպես է Երևանի 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը կաշառք վերցրել նույն դպրոցում ուսուցչուհի ընդունելու համար, հետո էլ պարբերաբար պահանջել է աշխատավարձի մի մասը։ Մելինե Հակոբյանը ներկայացրել է ձայնագրություններ, որոնց բովանդակությունից ակնհայտ է դառնում իր պատմածի իսկությունը: Ձայնագրության մեջ ուսուցչուհին նշում է, որ 2019 թվականին տնօրենն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել ու ստացել է 1500 դոլարի չափով կաշառք, ապա դասաժամեր տալու համար ամեն ամիս որոշակի գումար պահանջել։

Այն, որ կրթության համակարգում վխտում են նման կերպարները, գաղտնիք չէ։ Տասնամյակներ շարունակ հանրությունը քննադատել է այդ բարքերը։ Դպրոցի տնօրենները, օգտվելով իշխանությունների բարեհաճությունից, կաշառքներ ու նվերներ են ստացել, տարատեսակ ապօրինություններ գործել, փոխարենը՝ իշխանություններին օգնել են ընտրությւոնների ժամանակ, եղել ընտրակեղծարարությունների հիմնական իրականացնողներից։ 2018թ․ իշխանափոխությունից հետո էլ իրավիճակն առանձնապես չփոխվեց։ Նախկինում ապօրինություններ գործած տնօրենները մի պահ սսկվեցին, բայց, տեսնելով, որ ոչ ոք իրենց խաթրին չի դիպչում, շարունակեցին նույն արատավոր ավանդույթները։ Գործող իշխանությունն էլ մի քանի դպրոցներում նշանակեց իրեն հավատարիմ անձանց, նախկին շատ տնօրեններ էլ անցան «Քաղաքացիական պայմանագրի կողմը։

Երեք տարում որևէ քրեական գործ կրթության ոլորտում չի հարուցվել, որևէ մեկն իր արարքների համար պատասխանատվության չի ենթարկվել։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից ամիջապես առաջ իշխանական կայքերը ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառումն էին տարածել, թե Երևանի 122 դպրոցի տնօրենը սպառնում է ուսուցիչների ազատել աշխատանքից, եթե նրանք ընտրեն Նիկոլ Փաշինյանին: Այն, որ կաշառակեր և ընտակեղծարար տնօրենները չարիք են և պետք է պատժվեն, որևէ կասկած չի հարուցում։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ է իշխանությունը հետապնդում միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, նրանց, ովքեր ընտրությունների ժամանակ աշխատել և Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ակնկալում ենք, որ իշխանությունը պարզ ու հստակ հայտարարի՝ իրենց խնդիրը ոչ թե կրթության ոլորտը կարգի բերելն է, քրեական թափթփուկների մաքրելը, այլ բացառապես քաղաքական նպատակահարմարությունը և ընդդիմադիրներից ազատվելու բուռն ցանկությունը։

Դավիթ Երիցյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular