ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն շնորհակալագրեր է տալիս քրեական հեղինակություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները մի կողմից քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքներ են ընդունում, մյուս կողմից՝ ակտիվորեն շփվում քրեական տարատեսակ հեղինակությունների հետ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչների երեք տարվա ընթացքում կապել են քրեական աշխարհի հետ։ Ինքը՝ Փաշինյանը դեռ իշխանափոխությունից առաջ Սերժ Սարգսյանին էր մեղադրում քրեական հեղինակություններին հովանավորելու, քրեական բարքերը հասարակություն ներմուծելու մեջ։ Գործող իշխանությունը, երեսպաշտին բնորոշ լկտիությամբ, չի խորշում սերտորեն առնչվել քրեական ենթամշակույթ կրողերի հետ, իսկ երեկ վերջապես հատեցին ողջամտության վերջին սահմանները՝ ԿԳՄՍ փոխնախարարը շնորհակալագիր հանձնեց քրեական աշխարհում հայտնի մի անձի, որին, ի դեպ, տևական ժամանակ քրեական հետապնդման էին ենթարկում։

Մամուլը երեկ տեղեկություն տարածեց Աջափնյակ համանքում գտնվող Միսակ Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի վերանորոգման մասին, իսկ դպրոցը վերանորոգվել էր ոմն «բարերար» Արտյոմ Հարությունովի կողմից։ Հարությունովին շնորհակալագիր էր հանձնում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, իսկ նրա կողքին կանգնած էին պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Ամեն ինչ հրաշալի էր, բացի մի «փոքր» հանգամանքից՝ Արտյոմ Հարությունովը Հայաստանում և Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն է՝ «Արտյոմ Կանևսկոյ» մականունով։

Հրաշալի է, երբ մարդը վերանորոգում է իր հարազատ դպրոցը, գումար ներդրում կրթության մեջ։ Արժեքային ողբերգություն է, երբ պետական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները չեն խորշում քրեական բարքերից, քրեականների կողքին կանգնելուց, թեև ի պաշտոնե կոչված էին այդպիսի բարքերը արմատախիլ անելու։ Կամ ի՞նչ արժեքներ են ստանալու դպրոցի աշակերտները, որոնք իրենց աչքով են տեսնում քրեականների մեծարումը իշխանության կողմից։

Մեսրոպ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular