ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների վերադարձի գործընթացը սառեցված է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Ադրբեջանում երկար տարիների ազատազրկման դատապարտվեցին հայ գերիներ։ Սրան զուգահեռ տեսնում ենք, որ գերիների վերադարձի գործընթացը որևէ կերպ առաջ չի գնում։

Այս թեմայով զրուցել ենք ՄԻԵԴ-ում գերիների հարցով փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

Հարցին, թե արդյոք այս պահին սառեցված է գերիների գործընթացը, ի՞նչ տեղեկություններ կան` այն մասին փաստաբանը պատասխանել է․ «Այո, գերիների վերադարձի գործընթացը սառեցված է, և դա պայմանավորված է այլ գործոնով։ Քանի որ սահմանային միջադեպերն ինտենսիվացել են, հռետորաբանությունը փոփոխված է, կարծես քաղաքական պահանջների բավարարումն ավելի օրհասական խնդիր է դարձել։ Սրանով պայմանավորված՝ որևէ դրական գործողություններ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս Հայաստանի նկատմամբ։ Ավելին, արհեստականորեն սպառնալիքներ են ստեղծում, և այս դատավարությունների արագացումը և դրանց արդյունքում կայացված երկարատև ազատազրկումներն էլ հենց դրան են միտված։ Այսինքն՝ 4, 6, 15 կամ 20 տարի ազատազրկման դատապարտելով՝ ի ցույց են դնում, որ հնարավորություն ունեն մեր ռազմագերիներին պահել տևական ժամանակ։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները չեն ուզում համակերպվել այդ իրականության հետ, ապա պարտավոր են գնալ որոշակի զիջումների։ Ավելի շատ խնդիրն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Իրավական տեսանկյունից մեր ռազմագերիները պաշտպանված են։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործընթացներն անհամեմատ ավելի արագ են ընթանալու, քան նշանակված պատիժներն են։ Եվ այս պահին թե կառավարությունը, թե մենք վերանայել ենք գանգատի առարկան։ Ինքնուրույն գանգատներ են ներկայացվել ապօրինի դատապարտումների առնչությամբ, այս բոլոր գործերին տրված են առաջնահերթություններ։ Մենք ուղղակի պետք է փորձենք ժամանակի մեջ շատ արագ իրավական ճանապարհով հիմնավորել դատապարտումների ապօրինությունը և հասնել իրավավաբանորեն պարտադիր որոշման, որտեղ կարձանագրվի, որ անհապաղ պետք է ազատ արձակվեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular