ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը խաղաղության միտք չունի Հայաստանի իշխանության անատամ կեցվածքի արդյունքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական զինուժի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել՝ 39-ամյա պայմանագրային Գեղամ Լյովայի Սահակյանը: Կրտսեր սերժանտն Արտաշատ քաղաքից է, երկու անչափահաս երեխաների հայր, ընտանիքի միակ աշխատողը: Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ երեկ ժամը 11.10-ի սահմաններում է ադրբեջանական կողմը սադրանքի դիմել, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությունից հետո 10 հայ զինծառայող է սպանվել ադրբեջանական կրակոցից: Հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով՝ Երասխ, Սյունիք, Վարդենիս, պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Ադրբեջանական զինված հրոսակներն էլ շուրջ չորս ամիս գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում և հրաժարվում են դուրս գալ։

Երասխի ուղղությամբ նոր սրացումը տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա այցելության և այնտեղ նրա արած հայտարարությունների հետ։ Միրզոյանը, հիշեցնենք, Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի ռազմավարությունն է, սակայն խաղաղությանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը։ ՀՀ ԱԳ նախարարը նաև կոչ էր արել ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը։

Փաստորեն, Ադրբեջանն այս գործողություններով հերթական անգամ մանրամասն բացատրում է, որ միտք չունի խաղաղության հասնել։ 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանը լուրջ առաջընթաց է գրանցել և այժմ բոլորովին մտադիր չէ կանգ առնել ձեռքբերածի վրա։ Հայաստանին շարունակելու են ճնշել, մաս-մաս քերթել, իսկ իշխանությունների անողնաշար պահվածքը գնալով ավելի լուրջ վտանգներ է բերում Հայաստանի Հանրապետությանը։

Տիգրան Մեսրոպյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular