ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով երկարացվեց Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Այս անգամ նախապես կայացված քաղաքական որոշումը ստորագրելու «պատվին» արժանացել էր Մնացական Մարտիրոսյանը (անշուշտ կրկին թղթային մակագրման եղանակով)։

Կարծում եմ` գործի էությանը լրացուցիչ անդրադարձի կարիք չկա։ Հանրությունը բավարար չափով տեղյակ է արդեն այն մասին, որ Մանվել Փարամազյանին վերագրվում են արարքներ, որոնք ոչ միայն օրինական չեն, այլեւ նա անգամ դրանց հետ առնչություն չունի։

Բացի այդ, որպես իրավաբան, առհասարակ անհնար եմ համարում վերլուծել վերջին շրջանի հրահանգավորված քաղաքական հետապնդումների գործերն իրավունքի տեսանկյունից։ Դատարանին ներկայացված նյութերում, սակայն, առկա է մի շատ հետաքրքրական հանգամանք։ Պարզվում է, որ այս գործով հաղորդում ներկայացնող անձը ուղիղ կապի մեջ է գտնվում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։

Հաղորդում ներկայացնողի խոսքով, այդ պաշտոնյաներն իրեն հատուկ հեռախոսահամարներ են տրամադրել արագ ու անարգել կապ հաստատելու համար։ Ու կրկին այդ անձի խոսքերից` գործից տեղյակ է անձամբ «Փաշան» (փաստորեն Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում «Փաշա» են անվանում նաև նրա կողմնակիցները):

Այս փուլում, սակայն, մեզ համար առավել կարևոր է այն հանգամանքը, որ թե՛ քաղաքական հրահանգն իջեցնողին, թե՛ այդ հրահանգը հլու կատարողներին չի կանգնեցնում անգամ անազատության մեջ գտնվելու հետևանքով Մանվել Փարամազյանի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգը։

Դեռ այս գործընթացներից առաջ է Մանվել Փարամազյանն առողջական խնդիրների հետ կապված ենթարկվել բժշկական հետազոտությունների, այդ թվում արտերկրում։ Նրա մոտ ախտորոշվել է «քնի օբստրուկտիվ ապնոէ» ծանր աստիճանի հիվանդությունը։ Այդ հիվանդությամբ տառապող անձինք այլ խնդիրներից բացի, մշտապես գտնվում են քնի ընթացքում շնչառության կանգ ունենալու վտանգի առջև։ Նման հիվանդությամբ տառապող անձինք քնելու ընթացքում ստիպված են օգտագործել հատուկ սարք ու գտնվել կողմնակի խնամքի տակ։ Արդեն կալանքի տակ գտնվելու ընթացքում Մանվել Փարամազյանի ախտորոշումը հաստատվել է նաև տեղացի բժիշկների կողմից, մինչդեռ նրա կյանքին սպառնացող վտանգը կանխելուն ուղղված միջոցներն անհնար է ձեռնարկել քրեակատարողական հիմնարկի պայմաններում։ Այսինքն գործ ունենք ոչ միայն անձի ազատության իրավունքի ոտնահարման, այլ նաև կյանքի իրավունքին ուղղված ոտնձգությունների ու անմարդկային վերաբերմունքի ցուցադրության հետ։ Մենք արդեն շատ վաղուց գիտենք, որ կալանավորման որոշումները դակող անձանց երբեք նման հարցերը չեն հետաքրքրել, բայց պատասխանատվությունը, որին ենթարկվելու է Հայաստանի Հանրապետությունը որպես նման խախտումներ թույլ տվող պետություն, լինելու է զգալի ու անխուսափելի»,֊ հայտնել է փաստաբանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular