Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով երկարացվեց Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Այս անգամ նախապես կայացված քաղաքական որոշումը ստորագրելու «պատվին» արժանացել էր Մնացական Մարտիրոսյանը (անշուշտ կրկին թղթային մակագրման եղանակով)։

Կարծում եմ` գործի էությանը լրացուցիչ անդրադարձի կարիք չկա։ Հանրությունը բավարար չափով տեղյակ է արդեն այն մասին, որ Մանվել Փարամազյանին վերագրվում են արարքներ, որոնք ոչ միայն օրինական չեն, այլեւ նա անգամ դրանց հետ առնչություն չունի։

Բացի այդ, որպես իրավաբան, առհասարակ անհնար եմ համարում վերլուծել վերջին շրջանի հրահանգավորված քաղաքական հետապնդումների գործերն իրավունքի տեսանկյունից։ Դատարանին ներկայացված նյութերում, սակայն, առկա է մի շատ հետաքրքրական հանգամանք։ Պարզվում է, որ այս գործով հաղորդում ներկայացնող անձը ուղիղ կապի մեջ է գտնվում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։

Հաղորդում ներկայացնողի խոսքով, այդ պաշտոնյաներն իրեն հատուկ հեռախոսահամարներ են տրամադրել արագ ու անարգել կապ հաստատելու համար։ Ու կրկին այդ անձի խոսքերից` գործից տեղյակ է անձամբ «Փաշան» (փաստորեն Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում «Փաշա» են անվանում նաև նրա կողմնակիցները):

Այս փուլում, սակայն, մեզ համար առավել կարևոր է այն հանգամանքը, որ թե՛ քաղաքական հրահանգն իջեցնողին, թե՛ այդ հրահանգը հլու կատարողներին չի կանգնեցնում անգամ անազատության մեջ գտնվելու հետևանքով Մանվել Փարամազյանի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգը։

Դեռ այս գործընթացներից առաջ է Մանվել Փարամազյանն առողջական խնդիրների հետ կապված ենթարկվել բժշկական հետազոտությունների, այդ թվում արտերկրում։ Նրա մոտ ախտորոշվել է «քնի օբստրուկտիվ ապնոէ» ծանր աստիճանի հիվանդությունը։ Այդ հիվանդությամբ տառապող անձինք այլ խնդիրներից բացի, մշտապես գտնվում են քնի ընթացքում շնչառության կանգ ունենալու վտանգի առջև։ Նման հիվանդությամբ տառապող անձինք քնելու ընթացքում ստիպված են օգտագործել հատուկ սարք ու գտնվել կողմնակի խնամքի տակ։ Արդեն կալանքի տակ գտնվելու ընթացքում Մանվել Փարամազյանի ախտորոշումը հաստատվել է նաև տեղացի բժիշկների կողմից, մինչդեռ նրա կյանքին սպառնացող վտանգը կանխելուն ուղղված միջոցներն անհնար է ձեռնարկել քրեակատարողական հիմնարկի պայմաններում։ Այսինքն գործ ունենք ոչ միայն անձի ազատության իրավունքի ոտնահարման, այլ նաև կյանքի իրավունքին ուղղված ոտնձգությունների ու անմարդկային վերաբերմունքի ցուցադրության հետ։ Մենք արդեն շատ վաղուց գիտենք, որ կալանավորման որոշումները դակող անձանց երբեք նման հարցերը չեն հետաքրքրել, բայց պատասխանատվությունը, որին ենթարկվելու է Հայաստանի Հանրապետությունը որպես նման խախտումներ թույլ տվող պետություն, լինելու է զգալի ու անխուսափելի»,֊ հայտնել է փաստաբանը։

Իրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
Ամենադիտված