ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր թեզեր փաշինյանական իշխանության կողմից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները նոր հրահանգ են ստացել, հանրության շրջանում՝ առաջ տանել պատերազմում Փաշինյանի իշխանության պատասխանատվությունը զրոյացնելու թեզերը։ Իշխանությունը, օգտագործելով իր մարդկային և տեղեկատվական ռեսուրսները, մարդկանց մեջ փորձում է ներարկել, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ստացած քվեն զրոյացրել է իշխանության պատասխանատվությունը պատերազմի ու դրա հետևանքների հարցում։ Փաշինյանի քարոզչամեքենան միշտ էլ փորձել է պատերազմի պատասխանատվությունը բարդել այլոց վրա։

«Ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը: Դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ ես մեղավոր չեմ: Ես ասում եմ, որ թիվ մեկ պատասխանատվությունը և թիվ մեկ մեղավորությունը եկեք իրար հետ չխառնենք, որովհետև ես շատ պարզ հարց եմ տալիս, մեզ ասում են բա ինչի՞ էս 2,5 տարվա ընթացքում էս հարցը չի լուծվել և թվարկում են 30 տարվա օրակարգ: Այո՛, իմ մեղավորությունը դա է, որ 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, և ես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը, բայց դա չի նշանակում, որ 30 տարվա, 25 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն»,- դեռևս դեկտեմբերին ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այսօր արդեն իշխանությունը նոր առիթ է գտել՝ պատասխանատվություն չկրելու համար։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի եթերում անուղղակիորեն առաջ է մղում ընտրությունների արդյունքներով իրենց թիմի պատասխանատվության զրոյացման թեզը։ Բնականաբար, այս իշխանությունը չի խոստովանի, որ ժողովուրդը ոչ թե իրենց է քվե տվել, այլ, հակաքարոզչության, նախկինների դեմ տասնամյակներով գեներացված ատելության, նախկին ու թշնամուն հաղթած նախագահներին «բոբո» ներկայացնելու շնորհիվ իրենց հաջողվեց 54 տոկոս քվե ստանալ և պահպանել իշխանությունը։ Նախկինները, իհարկե, չկարողացան կամ չուզեցան պարզ և հստակ խոսել ընտրողի հետ, արդյունքում այսօր Փաշինյանը կրկին վարչապետ է, իսկ երկրում քաղաքական ճգնաժամը մեղմվելու փոխարեն ավելի է խորացել։ Իսկ որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր սպասարկուները փորձեն նվազեցնել իրենց պատասխանատվությունը, միևնույն է՝ անգամ 99 տոկոս քվե ստանալու դեպքում «Քաղաքացիական պայմանագիրն» է կրում պատերազմում կրած աղետալի պարտության պատասխանատվությունը։

Արմեն Անդրեասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular