ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ նախագահը չի պատասխանել Նիկոլ Փաշինյանի զանգերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ուշ երեկոյան հայտնեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, որը օգոստոսի 25-ից փակ էր արդեն վերաբացվել են։

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունները հաղորդում էին, որ ճանապարհը վերաբացելու համար սահմանապահ զորքերն ու ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ:

1or.am կայքի տվյալներով Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ ճանապարհը փակվելուց անմիջապես հետո, ՀՀ վարչապետը պարբերաբար փորձել է կապ հաստատել ՌԴ նախագահի հետ ,սակայն Պուտինը չի պատասխանել զանգերին։ Ռուսաստանի նախագահն իր այդ քայլով ՀՀ վարչապետին փորձել է ցույց տալ, որ առանց իր միջնորդության Հայաստանում սահմանային որևէ հարց լուծում չի կարող ստանալ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular