ՌԴ նախագահը չի պատասխանել Նիկոլ Փաշինյանի զանգերին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային անվտանգության ծառայությունը երեկ ուշ երեկոյան հայտնեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, որը օգոստոսի 25-ից փակ էր արդեն վերաբացվել են։
«Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունները հաղորդում էին, որ ճանապարհը վերաբացելու համար սահմանապահ զորքերն ու ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ:
1or.am կայքի տվյալներով Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ ճանապարհը փակվելուց անմիջապես հետո, ՀՀ վարչապետը պարբերաբար փորձել է կապ հաստատել ՌԴ նախագահի հետ ,սակայն Պուտինը չի պատասխանել զանգերին։ Ռուսաստանի նախագահն իր այդ քայլով ՀՀ վարչապետին փորձել է ցույց տալ, որ առանց իր միջնորդության Հայաստանում սահմանային որևէ հարց լուծում չի կարող ստանալ։
Սոնա Գիշյան