ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհը բացվեց, բայց ինչի՞ դիմաց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային անվտանգության նախարարությունը երեկ երեկոյան հայտնեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Շուռնուխից դեպի Կապան հատվածն ադրբեջանցիները չորեքշաբթի գիշերվանից էին փակ պահում, դրա հետևանքով հայկական մեքենաները շրջափակման մեջ էին հայտնվել, սակայն ավելի ուշ ռուսների միջնորդությամբ դրանք դուրս էին բերվել։ Երեկ առավոտից էլ ադրբեջանցիները փակել էին Գորիսից դեպի Քարահունջ ու Որոտան հատվածը։ Ստեղծված իրավիճակին անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելը ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես պլանավորված բացահայտ հանցանք է ՀՀ ողջ քաղաքացիական բնակչության դեմ: Այդ հանցանքը նրանց զինված ծառայողները պարզապես իրագործել են իրենց իսկ հորինած սադրանքի հիման վրա: 

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները ՀՀ-ում առաջացրել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ մարդկանց ազատ տեղաշարժը, բժշկական ծառայությունների հասանելիությունը, խաթարվել է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ: Դրանից բացի, լրջորեն սահմանափակվել է տարբեր ապրանքներ, այդ թվում՝ գործարար նպատակներով տեղափոխող բեռնատար մեքենաների, մարդկանց տեղաշարժը Իրանից Հայաստան և հակառակը: Այսինքն՝ կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը»,- նշել էր Թաթոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շրջանցիկ ճանապարհ էր առաջարկել, որը, սակայն գրունտային է, և բնավ հարմար չէ մեծ բեռնատարների համար։ 

Երկու օր տևած բանակցություններից հետո ճանապարհը բացել են, սակայն իշխանություններն այդպես էլ չեն նշում, թե ինչ է քննարկվել բանակցություններում, որքան ժամանակ ճանապարհը բաց կլինի, արդյոք սահմանին անմիջապես կպած այդ ճանապարհը չի հանձվելու Ադրբեջանին՝ շրջանցող ճանապարհի շինարարությունից հետո։ Իսկ որ Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհին այսօր շինարարական մեծ աշխատանքներ են ընթանում, պարզվեց սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններից։ Ամեն դեպքում, իշխանությունները պարտավոր են հանգամանալից ներկայացնել, թե ինչ է բանակցվել Ադրբեջանի հետ, որպեսզի Սյունիքի բնակիչներն էլ իմանան իրենց գլխի գալիքը։

Արամ Գալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular