ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իլհամ Ալիևը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի իշխանություններն իրենց ստացած «պողպատե» մանդատի մասին հիշում են բացառապես ներքաղաքական զարգացումների համատեքստում, իսկ արտաքին աշխարհի, ու հատկապես թշնամու հետ հարաբերվելիս դառնում են իսկական «կուռկուռի ձագ»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն շուրջ 10 ամիս ծաղրում է Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանի իշխանություններին, մինչդեռ 2018թ․ իշխանափոխությունից առաջ մտքով չէր էլ անցկացնի նման վարք դրսևորել։ Վերջին պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը չհանձնվեր, իրենք մեծ կորուստներ կունենային:
 
«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը բացարձակապես ողջամիտ էր: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ էր մոտենում»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա նաև նշել է, թե այսօր Հայաստանն արդեն բացահայտորեն ընդունում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը, պաշտպանել իր սահմանները և ապրել իր հաշվին: «Հայաստանն անկախ երկիր անվանելը լիովին չարդարացված է: Որովհետև անկախ պետությանը բնորոշ հատկանիշների բացարձակ մեծամասնությունը բացակայում է հայկական պետությունում»,- ծաղրել է Ալիևը:
 
Ցավալին այն է, որ Ալիևի հայտարարություններին Փաշինյանը հակադարձելու ոչինչ չունի, ավելին, դարձել է նույն այդ բռնապետի խամաճիկը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Թշնամու որևէ հոխորտանք չի արժանանում գործող իշխանության և նրա սպասարկուների արձագանքին, որոնք առիթը բաց չեն թողնում իրենց տղամարդ երևակայել ընդդիմախոսների վրա հարձակումների ժամանակ։ «Դուխով» ճչացողները զրկվել են դուխից, ընդամենը երեք տարում վերածվել անողնաշար և թուլամորթ զանգվածի, որն իր հետ անդունդն է քաշում երեք տասնամյակ փայփայած պետականությունը։
 
Տիգրան Անանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular