ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում Սյունիքում․ իշխանությունը վախենում է պատասխանել ադրբեջանական սադրանքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի Ազգային ժողովում իշխանական պատգամավորները հախուռն հարձակումներ են գործում իրենց ընդդիմախոսների վրա, Հայաստանի պետական սահմանները կրկին մնացել են անտեր-անտիրական։ ԱԱԾ հաղորդագրության համաձայն, օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հայտնել էր, որ ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ Դավիթ Բեկ գյուղի հատվածի, փակման միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկի համապատասխան միջազգային մարմիններին:

Թաթոյանը գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել ու հրաժարվում են բացել ճանապարհը։ Պաշտպանն այս արարքները հանցավոր է որակում՝ նշելով՝ սահմանափակվել է մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների, ազատ տեղաշարժը: Հայաստանի պետական մարմինները միջադեպին արձագանքել են միայն առավոտյան, կցկտուր տեղեկություններո հաղորդելով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիրների հարցադրումներին՝ հայտարարել է, թե Գորիս-Որոտան-Շուռնուխ՝ 21 կմ հատվածի շուրջ Հայաստանը չունի եռակողմ փաստաթուղթ։

«Այսօր արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներկայացված են Սյունիքում, խոսքը Գորիս-Որոտան-Շուռնուխ հատվածի մասին է, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ Իհարկե այս ամենի արդյուքնում կարող են ծագել տրանսպորտային լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի են և դրանց ուղղությամբ ջանքեր ենք գործադրում, այդ թվում եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»,- ասել է նա։

Ըստ էության, Փաշինյանը սահմանային միջադեպի պատասխանատվությունը, ՀՀ ինքնիշխան սահմանների պաշտպանության հարցը կրկին բարդում է ռուս սահմանապահների վրա։ Հարց է ծագում՝ իսկ ինչի՞ համար են հայ զինվորականները, միայն ԱԺ-ում խրամատներ փորելո՞ւ։

Կորյուն Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular