ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը փորձում է պառակտում գցել ընդդիմության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են պառակտում մտցնել ընդդիմադիր խմբակցությունների շրջանում։ Հանուն արդարության, նշենք, որ պառակտում մտցնելու հարցում Փաշինյանի իշխանությունը բավական հաջողված է, միայն այս մի բանն է կարողանում իրապես լավ իրականացնել, թեև վստահ ենք, որ խորհրդարանական ընդդիմությանը պառակտելու հարցում այս անգամ չեն հաջողի։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի, առավելապես տարեց և փորձառու պատգամավորների ուսերին է դրված «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պառակտելու, որոշ պատգամավորների իրենց կողմը գրավելու պարտականությունը։

Ի վերջո, Փաշինյանի թիմը չունի ԱԺ-ում անհրաժեշտ 2/3-ը՝ սահմանադրական օրենքներում իրենց ցանկալի փոփոխություններն իրականացնելու համար։ Եվ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը մարտի է նետում «ծանր հրետանուն»։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է երեկ՝ հայտնի միջադեպերից հետո ելույթ ունեցել, և փորձել առանձնացնել ՀՅԴ-ական պատգամավորներին «Հայաստան» դաշինքի մյուս գործընկերներից։ Նա, անդրադառնալով ընդդիմադիրներին, ասել էր․

««Հայաստան» դաշինքը մտածելու բան ունի, որովհետև «Հայաստան» դաշինքը միայն ՀՅԴ-ն չէ, որն, ըստ էության, տեսանելի քաղաքական օրակարգի շուրջ է փորձում տեսակետներ ասել։ Այստեղ կա հայտնի քոքերը մաշեցնող լիդերի ներկայությունը՝ Ռոբերտ Քոչարյանի, որի կողմից պարոն գեներալ-գնդապետը նշանակվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար։ Կա նաև Քոչարյանի փաստաբանը, պարոն Արմեն Գևորգյանը։ Պրոցեսներ են գնում»։

Փաստացի, այս արտահայտությունը նշանակում է, որ իշխանականները փորձում են ՀՅԴ-ին առանձնացնել, սիրաշահել, դաշնակցականներին խոստումներ և հաճոյախոսություններ շռայլելով՝ պառակտել ընդդիմադիր գլխավոր դաշինքը։ Վստահաբար, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանի մտահղացումը չի աշխատի, ՀՅԴ-ական պատգամավորները երեկ հավասարը հավասարի «կռվում« էին Ազգային ժողովի առաջնագծում, հարվածներ ստանում իշխանական պատգամավորներից, որոնք չէին խորշում ծեծել նաև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին։

Լևոն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular