ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուտող-ուրացողները․ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի հենարանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմը վկայում է՝ Նիկոլ Փաշինյանի թիմում տեղ գտնելու համար պետք է ուրանալ սեփական անցյալը, մարդկանց հետ կիսած հացը, և հանուն իշխանությանը ծառայելու տրորել սեփական ինքնասիրությունը։ Փաշինյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը հազվադեպ է խոսում ամբիոնից, սակայն ամեն անգամ ապացուցում է վերոնշյալ ճշմարտությունը։ Երեկ էլ նա, Փաշինյանին հաճոյանալու մղումներով տարված, արտահայտություններ է արել Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի մասին, որոնց օրոք էլ նրա բիզնեսը ծաղկել և բարգավաճում էր։

«Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»,- պնդել էր Սուքիասյանը։ «Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել, մի մարդ է որոշել` ով ինչ անի, հիմա եկել, ինչն եք պաշտպանում»,- ասել էր Խաչատուր Սուքիասյանը, ով, ի դեպ, անձամբ էր հրավիրում Սերժ Սարգսյանին իր հերթական բիզնեսի բացմանը։

Նախկին իշխանությունների օրոք մամուլը տասնյակ անգամներ գրել է, թե ինչպես է նույն այդ Սուքիասյանը «Անի» հյուրանոցում սրճում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ։ Այսօր, երբ այլևս կարիք չունի հաճոյանալու Սերժ Սարգսյանին, Սուքիասյանը նոր տեր ու հովանավոր է գտել։

Նոր տերեր են գտել նաև «Քաղաքացիական պայմանագրի» այլ պատգամավորներ ևս։ ԱԺ երեք պատգամավորներ՝ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Արեն Մկրտչյանը մինչև հեղափոխությունն աշխատում էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի կնոջը պատկանող լրատվամիջոցներում։ Հակոբյանի կինը նրանցից հատկապես առաջին երկուսին` Արթուրին և Արենին, բարձր վարձատրել է, տարբեր առիթներով նվերներ արել, անգամ իր անձնական միջոցներով Արթուր Հովհաննիսյանին, օրինակ, ընտանյոք հանդերձ ուղարկել է ծով` հանգստանալու: Այսօր այդ նույն պատգամավորները իրենց ժամանակին կերակրած անձի` Վահե Հակոբյանի հասցեին հայհոյանքներ էին հնչեցնում, հարձակվում նրա վրա, որ խփեին:

«Էն Արթուրիկը, որ կա, իրա վրա, որ տիկինս ձայն էր բարձրացնում, ինքը արտասվում էր»,- երեկ ստիպված էր արձանագրել Վահե Հակոբյանը: Ահա այսպիսի անձանցով է իրեն շրջապատել Նիկոլ Փաշինյանը, որոնք հանուն իշխանական լափամանի պատրաստ են ուրանալ իրենց սեփական անցյալը, ձեռք բարձրացնել իրենց սնած մարդկանց վրա։

Դավիթ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular