ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության ծրագրից տպավորություն է, թե նախորդ 1 տարում չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն. «Հայաստան»-ը ծրագրի քվեարկությանը չի մասնակցի. Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ՝ ԱԺ-ում տեղի ունեցածի պատճառներն ի սկզբանե խորքային են՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, պարտվողական քայերի շարունակականությունը, նախընտրական քարոզչության ընթացքում ատելության, «մուրճ» ճոճելու, վախեցնելու քայլերը, ղեկավարության ոչ վայել արտահայտությունները: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Ինձ մոտ տպավորություն է, որ ոչ թե մենք ընդդիմություն ենք, այլ ես եմ պաշտպանության նախարարը: Այդ կաղապարված վիճակից պետք է  դուրս գալ. այս անտեղի խոսակցություններով ամենամեծ հարվածը բանակի իմիջին դուք եք հասցնում: Մեր բանակը բոլոր ղեկավարների օրոք զարգացել է, և բոլորի ժամանակ էլ ունեցել ենք թերություններ, բայց բանակից խոսում են մարդիկ, որոնք դրանից շատ հեռու են: Այո, իմ՝ նախարար եղած ժամանակ եղել են թերություններ, և ես չեմ խորշում այդ մասին խոսել, այդ թերություններն այսօր էլ կան: Դուք ուզում եք՝ ես վիրավորանքների, «արա»-ով խոսելու համար ծափահարե՞մ»,-հայտարարեց Օհանյանը:

Անդրադառնալով Կառավարության 5-ամյա ծրագրին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե այն ոչ ամբողջությամբ է համապատասխանում պետության խնդիրներին. ռիսկերի, վտանգների, ծրագրերի բովանդակության այդ անհամապատասխանությունը հիմնական և գլխավոր թերությունն  է:

«Այդ ծրագիրը տպավարություն է ստեղծում, թե նախորդ մեկ տարում մեր երկրում ոչինչ չի եղել, չեն փոխվել մեր պետության սահմանները, տարածաշրջանում մեր պետության կշիռը, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, չեն առաջացել ահռելի անորոշություններ մեր երկրի համար: Չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական, անվտանգության միջավայրի փխրունությունը, սպառնալիքների ուժգնացող վիճակը, տարածաշրջանայաին դերակատարների, հատկապես Թուրքիայի՝ Հարավային Կովկաս մտնելը չի ստիպել պաշտպանական-ռազմավարական վերանայում կատարել: Ծառայության ժամկետի նվազեցումը, իմ կարծիքով, ոչ ժամանակին ու պոպուլիստական քայլ է»,-հայտարարեց Օհանյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» դաշինքը ծրագրի քվեարկությանը չի մասնակցի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular