Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության ծրագրից տպավորություն է, թե նախորդ 1 տարում չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն. «Հայաստան»-ը ծրագրի քվեարկությանը չի մասնակցի. Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ՝ ԱԺ-ում տեղի ունեցածի պատճառներն ի սկզբանե խորքային են՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, պարտվողական քայերի շարունակականությունը, նախընտրական քարոզչության ընթացքում ատելության, «մուրճ» ճոճելու, վախեցնելու քայլերը, ղեկավարության ոչ վայել արտահայտությունները: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Ինձ մոտ տպավորություն է, որ ոչ թե մենք ընդդիմություն ենք, այլ ես եմ պաշտպանության նախարարը: Այդ կաղապարված վիճակից պետք է  դուրս գալ. այս անտեղի խոսակցություններով ամենամեծ հարվածը բանակի իմիջին դուք եք հասցնում: Մեր բանակը բոլոր ղեկավարների օրոք զարգացել է, և բոլորի ժամանակ էլ ունեցել ենք թերություններ, բայց բանակից խոսում են մարդիկ, որոնք դրանից շատ հեռու են: Այո, իմ՝ նախարար եղած ժամանակ եղել են թերություններ, և ես չեմ խորշում այդ մասին խոսել, այդ թերություններն այսօր էլ կան: Դուք ուզում եք՝ ես վիրավորանքների, «արա»-ով խոսելու համար ծափահարե՞մ»,-հայտարարեց Օհանյանը:

Անդրադառնալով Կառավարության 5-ամյա ծրագրին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե այն ոչ ամբողջությամբ է համապատասխանում պետության խնդիրներին. ռիսկերի, վտանգների, ծրագրերի բովանդակության այդ անհամապատասխանությունը հիմնական և գլխավոր թերությունն  է:

«Այդ ծրագիրը տպավարություն է ստեղծում, թե նախորդ մեկ տարում մեր երկրում ոչինչ չի եղել, չեն փոխվել մեր պետության սահմանները, տարածաշրջանում մեր պետության կշիռը, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, չեն առաջացել ահռելի անորոշություններ մեր երկրի համար: Չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական, անվտանգության միջավայրի փխրունությունը, սպառնալիքների ուժգնացող վիճակը, տարածաշրջանայաին դերակատարների, հատկապես Թուրքիայի՝ Հարավային Կովկաս մտնելը չի ստիպել պաշտպանական-ռազմավարական վերանայում կատարել: Ծառայության ժամկետի նվազեցումը, իմ կարծիքով, ոչ ժամանակին ու պոպուլիստական քայլ է»,-հայտարարեց Օհանյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» դաշինքը ծրագրի քվեարկությանը չի մասնակցի:

Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված հինգ վագոն կուղարկվի Հայաստան Գազանջատումներ կլինենԵրբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լյովենբրոյ գարեջուր Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը «Պուտինը հնարավորություն է տվել Արևմուտքի հետ սիրախաղ անող Փաշինյանին պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ»«Հորս արևով եմ երդվում. ինչպես է Հայաստանի վարչապետը փորձում վերացնել քաղաքական մրցակիցներին» Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Ադրբեջանի ԶՈՒ–ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ունեցել․ պատմության այս օրը (25 մարտ)Ռուբլին թանկացել էՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելու Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքանն տուն չի հասնում. «Ժողովուրդ» Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան․ «Հրապարակ» 4 անշարժ գույք, 2 մեքենա, 34 մլն վարկ․ ինչ է հայտարարագրել տեսչության ղեկավարի տեղակալը. «Ժողովուրդ» ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել. «Հրապարակ» Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ» Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ. «Հրապարակ» Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Սիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Սևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԿԺԴՀ-ն երբեք չի հրաժարվի միջուկային տերության կարգավիճակից․ Կիմ Չեն Ըն Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում․ Սերգեյ Լավրով Թրամփը Իրանի հետ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարել է՝ շուկաները հանգստացնելու համար. Bloomberg Ադրբեջանի տարածքով պարարտանյութ և հնդկացորեն են Հայաստան ուղարկվել ԵՄ-ն կարող է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց հակամարտությունից հետո. Եվրահանձնաժողովի նախագահ Ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 02-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությանՎթար-հրդեհ՝ ԱրագածոտնումԵրևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Հրեական բանակը հարձակվել է Բեյրութում «Հըզբոլլահ»-ի հետախուզական և հատուկ նշանակության ուժերի շտաբի վրա Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ապրիլի 3-ից 90 օրով փակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը ՀՀ սահմանի մոտ տաքսիստն օտարերկրացի կնոջից հափշտակել է ճամպրուկ, որում եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք», գումարԻնչ եղանակ կլինիՈվ է երեկ մահացած ծննդկանըԻ՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի
Ամենադիտված