ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրար հայհոյելով ու քացի տալով մենք երկիրը չենք պաշտպանի, ու կորցրածը չենք վերականգնի. նվիրումով, համագործակցությամբ և համբերությամբ է, որ պետք է հաջողության հասնենք. Ա. Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
ՀՀ Ազգային Ժողովում վերջին երկու օրվա տեղի ունեցողը վատ բեմադրած մղձավանջ է հիշեցնում։ Պոռոտախոսություն, անթաքույց դեմագոգիա, հետո հայհոյանքներ, հետո իրար վրա թռչող շշեր, հետո ծեծ ու ջարդ, ու վերջում արդեն մարտադաշտ հիշեցնող կադրեր։
Ու այս ամենը՝ սքողելու ու լղոզելու այսօրվա իշխանության, ինչպես նաև զգալի չափով նրան նախորդողի, իրական պատասխանատվությունը անցած պատերազմի աղետալի արդյունքների համար՝ մասնավորապես, մեր համար առավել անբարենպաստ պայմաններում այդ պատերազմի մեջ ներքաշվելու, այն ապաշնորհ կերպով պարտվելու, և իրական պարտությանն անհամաչափ զիջումների համար։ Ինչն ավելի վատ է գուցե՝ սքողելու նաև հետագա հնարավոր զիջումների և նույն ոճով իրականացվող ապաշնորհ գործողությունների համար պատասխանատվությունը, առավել ևս, որ դրանց մի մասը արդեն իսկ հայտագրված են Կառավարության ներկայացված ծրագրում (օրինակ, այնտեղ այլևս խոսք չկա Արցախի տարածքային ամբողջականության վերականգման, կամ նրա ինքնորոշման իրավունքի հետևողական պաշտպանության մասին)։ Եվ այս ամենը՝ սահմանային շարունակվող լարվածության, թշնամու ամենօրյա ռեժիմով սադրանքների, մեր զինված ուժերի համարյա ամենօրյա կռիվների և կորուստների ֆոնի վրա։
Գործող իշխանության այս էժանագին գործելակերպը դատապարտելով, ես կոչ եմ անում նաև ԱԺ ընդդիմությանը, մասնավորապես, «Հայաստան» դաշինքին՝ չներքաշվել այս կործանարար խաղի մեջ, չվերածվել մեր երկիրը հերթական աղետի տանող ներկայացման ակամա դերակատարների։ Այսօր, ավելի քան երբևէ, բոլորիս մեր երկրի ապագայի համար պատասխանատվության բարձր գիտակցություն է պետք, առողջ ուժերի և ռեսուրսների համախմբում՝ պաշտպանելու մեր երկիրը թշնամու ոտնձգությունների հերթական ալիքից։ Իրար հայհոյելով ու քացի տալով մենք երկիրը չենք պաշտպանի, ու կորցրածը չենք վերականգնի։ Նվիրումով, համագործակցությամբ և համբերությամբ է, որ պետք է հաջողության հասնենք, և յուրաքանչյուրս պետք է այդ ուղղությամբ քայլ կատարի, նույնիսկ երբ դիմացինն ուղիղ հակառակն է անում։
 
May be an image of 3 people, people standing and text that says
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular