Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրար հայհոյելով ու քացի տալով մենք երկիրը չենք պաշտպանի, ու կորցրածը չենք վերականգնի. նվիրումով, համագործակցությամբ և համբերությամբ է, որ պետք է հաջողության հասնենք. Ա. Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
ՀՀ Ազգային Ժողովում վերջին երկու օրվա տեղի ունեցողը վատ բեմադրած մղձավանջ է հիշեցնում։ Պոռոտախոսություն, անթաքույց դեմագոգիա, հետո հայհոյանքներ, հետո իրար վրա թռչող շշեր, հետո ծեծ ու ջարդ, ու վերջում արդեն մարտադաշտ հիշեցնող կադրեր։
Ու այս ամենը՝ սքողելու ու լղոզելու այսօրվա իշխանության, ինչպես նաև զգալի չափով նրան նախորդողի, իրական պատասխանատվությունը անցած պատերազմի աղետալի արդյունքների համար՝ մասնավորապես, մեր համար առավել անբարենպաստ պայմաններում այդ պատերազմի մեջ ներքաշվելու, այն ապաշնորհ կերպով պարտվելու, և իրական պարտությանն անհամաչափ զիջումների համար։ Ինչն ավելի վատ է գուցե՝ սքողելու նաև հետագա հնարավոր զիջումների և նույն ոճով իրականացվող ապաշնորհ գործողությունների համար պատասխանատվությունը, առավել ևս, որ դրանց մի մասը արդեն իսկ հայտագրված են Կառավարության ներկայացված ծրագրում (օրինակ, այնտեղ այլևս խոսք չկա Արցախի տարածքային ամբողջականության վերականգման, կամ նրա ինքնորոշման իրավունքի հետևողական պաշտպանության մասին)։ Եվ այս ամենը՝ սահմանային շարունակվող լարվածության, թշնամու ամենօրյա ռեժիմով սադրանքների, մեր զինված ուժերի համարյա ամենօրյա կռիվների և կորուստների ֆոնի վրա։
Գործող իշխանության այս էժանագին գործելակերպը դատապարտելով, ես կոչ եմ անում նաև ԱԺ ընդդիմությանը, մասնավորապես, «Հայաստան» դաշինքին՝ չներքաշվել այս կործանարար խաղի մեջ, չվերածվել մեր երկիրը հերթական աղետի տանող ներկայացման ակամա դերակատարների։ Այսօր, ավելի քան երբևէ, բոլորիս մեր երկրի ապագայի համար պատասխանատվության բարձր գիտակցություն է պետք, առողջ ուժերի և ռեսուրսների համախմբում՝ պաշտպանելու մեր երկիրը թշնամու ոտնձգությունների հերթական ալիքից։ Իրար հայհոյելով ու քացի տալով մենք երկիրը չենք պաշտպանի, ու կորցրածը չենք վերականգնի։ Նվիրումով, համագործակցությամբ և համբերությամբ է, որ պետք է հաջողության հասնենք, և յուրաքանչյուրս պետք է այդ ուղղությամբ քայլ կատարի, նույնիսկ երբ դիմացինն ուղիղ հակառակն է անում։
 
May be an image of 3 people, people standing and text that says
Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար
Ամենադիտված