ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … թղթախաղ Բրիջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրիջը ինտելեկտուալ թղթախաղ է: Բրիջ խաղում են զույգերով կամ թիմերով, խաղի համար օգտագործվում 52 խաղաքարտերի դասուկ, որոնք հավասարապես բաշխվում են խաղի բոլոր մասնակիցների միջև: Ավանդաբար խաղացողներին տրվում են աշխարհի մասերի անուններ՝ Արևմուտք և Արևելք զույգը հակադրվում է Հյուսիս և Հարավ զույգին: Խաղը խաղում են հերթով ժամացույցի սլաքի ուղղությամբ:

Ենթադրվում է, որ Բրիջը Անգլիա է եկել Հնդկաստանից կամ Մերձավոր Արևելքից: Օրինակ 19-րդ դարի սկզբին Ստամբուլում տարածված է եղել «կեդիվ» խաղը, որն իր կանոններով Բրիջ է հիշեցնում: Որոշ պատմաբաններ հակված են խաղի ծագման «ռուսական» վարկածին: Կան հիշատակումներ, որ Բրիջի նման խաղ Ռուսաստանում գոյություն է ունեցել 19-րդ դարի սկզբին: Դա եղել է«բիրիչ» խաղը («բիրիչ» բառից՝ ազդարար) կամ «ռուսական վիստը»: 19-րդ դարի վերջին Վիստը տարածվել է Կահիրե, Բալկաններ և Ֆրանսիայի հարավային ափեր, և այնտեղից  արդեն հասել Անգլիա «Բիրիտչ կամ ռուսական վիստ» անվանմամբ (բառացիորեն թարգմանվում է որպես «ռուսական վիստի սուրհանդակ»):

Բրիջի զարգացումը և մասսայականացումը կարելի է ներկայացնել հետևյալ իրադարձությունների հաջորդականությամբ.

  • 1894 թվականին թղթախաղերի օրենքներ գրելով հայտնի Լոնդոնի Պորտլենդ ակումբը հրապարակել է Բրիջ խաղի կանոնները, և նման կերպ նախաձեռնել է խաղի պաշտոնական ծնունդը: Մեկ տարվա ընթացքում Բրիջը տարածվել է ամբողջ Եվրոպայում և Ամերիկայում:
  • 1903 թվականին Իռլանդացի հայտնի տեսաբան Օսվալդ Քրոուֆորդը խաղի նոր տարբերակ է մշակել, որտեղ զույգերը իրավունք են ստացել պայքարել մաստի ընտրության համար: Այդ փոփոխությունը կոչվել է Բրիջ-աճուրդ: Քրոուֆորդի նորամուծությունները մեծ ոգևորությամբ են ընդունվել: Այն սկսել է տարածվել Եվրոպայից և Ամերիկայից այն կողմ:
  • 1917 - 1920 թվականներին Ֆրանսիայում հայտնվել է 

    Բրիջ- պլաֆոնդը, իսկ Ամերիկայում Բրիջ-կոնտակտը, որը Հարոլդ Ստերլինգ Վանդերբիլթի շնորհիվ  դարձել է ժամանակակից Բրիջի ուղղակի նախորդը:

    • 1926 թվականին հայտնի միլիոնատեր Հարոլդ Վանդերբիլտը, Հյուսիսային Ամերիկայում ճանապարհորդելիս, ազատ ժամանակն անցկացնելով ֆրանսիական Բրիջ խաղալով  առաջարկել է միավորների հաշվարկի բոլորովին այլ կանոններ: Այսպիսով, հայտնվել է Բրիջ-կոնտակտի առավել ժամանակակից տարբերակը, որը կարճ ժամանակահատվածում ստվերել է խաղի այն բոլոր տարբերակները, որոնք գոյություն ունեին մինչ այդ ժամանակ:
    • 1932 թվականին Վանդերբիլթի գաղափարները ճանաչվել և ընդգրկվել են Բրիջի առաջին միջազգային օրենսգրքում: Նույն թվականին հայտնվել է Բրիջի միջազգային լիգան, որը սկսում է  ամեն տարի անցկացնել Եվրոպայի առաջնությունները:
    • 1947 թվականին ստեղծվել է Բրիջի Եվրոպական լիգան (EBL): 
    • 1958 թվականին ստեղծվել է Բրիջի Համաշխարհային ֆեդերացիան (WBF): 

    Այսօր Բրիջի Եվրոպական լիգան ընդգրկում է շուրջ 30 երկիր, իսկ Բրիջի Համաշխարհային ֆեդերացիան միավորում է ավելի քան 100 ազգային ֆեդերացիաներ` ներառյալ Մերձավոր Արևելքը, Աֆրիկան ​​և Չինաստանը: Պաշտոնական տվյալների համաձայն, մոլորակի ավելի քան 200 միլիոն մարդ Բրիջ է խաղում: Ռոնալդ Ռեյգանը, Սոմերսեթ Մոեմը, Դուայթ Էյզենհաուերը, Ուորեն Բաֆեթը, Օմար Շերիֆը, Մոհաթմա Գանդին և այլ շատ հայտնի անձնավորություններ սիրել են Բրիջ խաղալ: Բրիջը քարոզվում է  ամբողջ աշխարհում և ընդգրկվում է ուսումնական ծրագրերում: Դա պարտադիր կարգ է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ակադեմիաներում և ուսումնական հաստատություններում: Սպորտային Բրիջը միակ ինտելեկտուալ թղթախաղն է, որը 1999 թվականին պաշտոնապես դարձել է օլիմպիական մարզաձև:

  • Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

    www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular