ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնկալում եմ հստակություն, ինչը միշտ պակասում է կառավարության ծրագրերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը  արդեն ներկայացվել է։ Ծրագրի գիտական հատվածի մասին զրուցել ենք ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ։ Ըստ վիրուսաբանի՝ փաստաթղթում առկա մի շարք կարևոր կետերի իրականացումը կարող է նպաստել ոլորտի զարգացմանը, սակայն, ծրագրում պետք է արտացոլված լիներ նաև ֆինանսական պարտավորվածության կամ դինամիկայի մասին դրույթներ, որոնք թույլ կտային հասկանալ, թե որքանով է ավելանալու ոլորտի ֆինանսավորումը առաջիկա հինգ տարվա ընթացքում, և ինչպիսի նշաձող է իր առջև դնում կառավարությունը յուրաքանչյուր խնդրի համար:

Անդրադառնալով կառավարության կողմից առանձացված գիտության ոլորտում լուծվելիք խնդիրների 4 պայմանական խմբերի՝ մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացման, գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացում և երիտասարդ կադրերի ներգրավման, գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացման, գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման  վերաբերյալ հարցին, թե արդյոք հինգ տարիների ընթացքում հնարավո՞ր է ակնկալել կոնկրետ արդյունքներ, Հովակիմ Զաքարյանը պատասխանեց. «Նշված բոլոր կետերն էլ հնարավոր է իրականացնել, ավելին՝ նույնիսկ նախկին բարի ավանդույթների նման հնգամյա պլանը չորս տարում կատարել։ Բայց նորից գալիս ենք ֆինանսավորման խնդրին և ընդհանուր նշաձողերի սահմանմանը։ Ի՞նչ է նշանակում՝ ենթակառուցվածքների զարգացում։ Վերջին հաշվով, որևէ ինստիտուտի համար կարելի է երկու մանրադիտակ ու ցենտրիֆուգ գնել և համարել, որ ենթակառուցվածքը զարգացրել եք։ Զարգացե՞լ է, այո՛։ Բավարա՞ր է, ո՛չ։ Դրա համար ես ակնկալում եմ շատ ավելի հստակություն, ինչը միշտ պակասում է կառավարության ծրագրերում։ Նույնն էլ վերաբերում է մյուս խնդիրներին։ Երիտասարդ կադրերի ներգրավումը շատ կարևոր է, հատկապես, որ մեր գիտությունը ծերանում է, և գիտաշխատողների քանակն էլ անընդհատ նվազում է վերջին տարիներին։ Որքա՞ն երիտասարդ գիտնական ենք ուզում ներգրավել առաջիկա հինգ տարվա ընթացքում՝ 50, 100, 500, և ի՞նչ ռեսուրս ենք նախատեսում դրա համար։ Չէ՞ որ կա ուղիղ կապ ֆինանսական հատկացումների, գիտության գրավչության և երիտասարդների ներհոսքի միջև։ Չես կարող ունենալ ցածր ֆինանսավորում, բայց երիտասարդների մեծ հոսք։ Ամեն դեպքում, ես նման օրինակ չգիտեմ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular