ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցով բոլորովին սխալ է, Մոսկվան պատրաստ է հետագայում ևս բացատրել գործընկերներին իրադրությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների նման դիրքորոշումը, կարծում ենք, որ դա բոլորովին սխալ է: Եվ մենք պատրաստ ենք և լի ենք համբերությամբ հետագայում բացատրելու մեր թուրք գործընկերներին, ինչպես և այլ երկրներին, գործերի իրական դրությունը՝ կապված ռուսական այդ շրջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ղրիմի հարթակ» քննարկումներում թուրքական պատվիրակության ելույթը:

երջինս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռուս-թուրքական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, գործընկերային բնույթ են կրում:  

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Կիևում կայանալիք քննարկմանն ընդառաջ հայտարարել էր, որ Թուրքիան «երբեք չի ընդունի Ղրիմի բռնակցումը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular