Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը կարծում է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցով բոլորովին սխալ է, Մոսկվան պատրաստ է հետագայում ևս բացատրել գործընկերներին իրադրությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների նման դիրքորոշումը, կարծում ենք, որ դա բոլորովին սխալ է: Եվ մենք պատրաստ ենք և լի ենք համբերությամբ հետագայում բացատրելու մեր թուրք գործընկերներին, ինչպես և այլ երկրներին, գործերի իրական դրությունը՝ կապված ռուսական այդ շրջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ղրիմի հարթակ» քննարկումներում թուրքական պատվիրակության ելույթը:
երջինս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռուս-թուրքական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, գործընկերային բնույթ են կրում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Կիևում կայանալիք քննարկմանն ընդառաջ հայտարարել էր, որ Թուրքիան «երբեք չի ընդունի Ղրիմի բռնակցումը»: