ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թոշակառուների թոշակն ուտելը հայրենիքի դավաճանություն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բոլոր այն պաշտոնյաները, ում ժամանակ յուրացրել են թոշակառուների փողերը, հայրենիքի դավաճաններ են։ Դա բոլոր ժամանակների մասին է»,- այս արտահայտությունը չէր կարող անել Ազգային ժողովի պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում բավական թեժ է եղել, իրար վրա շշեր են նետել, բանը հասել է ծեծկռտուքին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն Ազգային ժողովի ամբիոնից դավաճաններ անվանեց բոլոր ժամանակների պաշտպանության այն նախարարներին, ում օրոք զանգով, կամ փողով բանակից մարդիկ են ազատվել։

«Այն տեմպերով, ինչ տեմպերով զարգացել է բանակը 2018 թվականից հետո, եթե այդ նույն տեմպերով զարգանար 2008 թվականից հետո, նման աղետալի հետևանք, համոզված եմ տեղի չէր ունենա, մենք կունենայինք ավելի քան 10 տարի պատրաստվելու համար։ Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր այն Պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել, կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Դա բոլոր ժամանակների մասին է», - հայտարարեց Սարգսյանը։

Դահլիճից արձագանքեցին, Սարգսյանն էլ, ի պատասխան, բղավեց․ - «Ես քե՞զ եմ ասում, արա»: Դահլիճից ջրի շշեր նետեցին Սարգսյանի ուղղությամբ, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, իսկ ընդմիջմանը ընդհարումներ եղան դահլիճում։ Հայկական բանակում ծառայություն չանցած Հայկ Սարգսյանը, օրինակ, երբեք չէր անդրադառնա թոշակառուների թոշակների յուրացման փաստին։ Նա որդին է հայտնի Զարեհ Սարգսյանի, ով 1996թ․ նշանակվել էր ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ։ 1997թ. վերջին հիշյալ վարչությունն առանձնացվեց նախարարությունից, դարձավ առանձին կառույց ու վերանվանվեց որպես կենսաթոշակային հիմնադրամ։ Պետը դարձյալ Զարեհ Սարգսյանն էր, որն այդ պաշտոնում շարունակեց մնալ մինչև 2000թ. սեպտեմբեր ամիսը։ Զարեհ Սարգսյանին հետո հեռացրին պաշտոնից, քրեական գործ հարուցեցին խոշոր յուրացումների համար, տևական ժամանակ էլ նա անցկացրեց ազատազրկման մեջ։ Եվ այսօր առնվազն տարօրինակ է, որ այդպիսի հետագիծ ունեցողների՝ ծառայությունից խուսափած և նոր իշխանության սիրելիները դարձած զավակները դեռ համարձակվում են խորհրդարանի ամբիոնից ուրիշներին դասեր տալ։

Արսեն Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular