ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս դառնալ ռուսների ձեռնասուն խաղալիքը․ համառոտ ձեռնարկ Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմից 3773 մարդ է զոհվել, 243 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է։ Երեկ այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատերազմում երկիրը խայտառակ հանգրվանի հասցրած, տնտեսությունը ոչնչացրած, ինքնիշխանությունը նվազեցրած և սեփական ժողովրդին ստորացրած Փաշինյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ պարտության մեղքը փորձելով բարդել նախկինների վրա։ Նա մասնավորապես հայտարարել է, թե մենք` որպես հանրություն, չենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմավարություն: Տասնամյակներ շարունակ տարածաշրջանում հաջողությամբ խուսանավող և սեփական շահերը առաջ մղող իշխանություններին քննադատելը Փաշինյանի համար կենսական անհրաժեշտություն է դարձել։ Նա և իր կողմնակիցները առիթը բաց չեն թողնում նախկիններին մեղադրել բոլոր այն հանցագործությունների մեջ, որ իրենք են արել և պարտություն բերել երկրին։ Միաժամանակ, Փաշինյանն առանձնակի դրվատանքով է խոսում ՌԴ իշխանության, ռուս խաղաղապահների մասին։
 
Իշխանության գալով՝ նա լրջորեն վնասում էր հայ-ռուսական փոխգործակցությանը, իր անխոհեմ քայլերով վիրավորանք հասցնում Վլադիմիր Պուտինին, իսկ այսօր ընդգծում է` ռուս խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխիք են, և Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմական, տնտեսական, քաղաքական հարաբերությունները։
 
«Պետք է ընդգծեմ այն առաձնահատուկ անձնական դերակատարումը, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, մեր գերիների վերադարձի գործում խաղաղացել և խաղում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահ Պուտինի անձնական ներգրավվածությունը և մեր միջև առկա վստահելի մթնոլորտը հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու գրավականն է»,- ասել է Փաշինյանը:
 
Մովսես Ուլիխանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular