ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… միանվագ ներարկիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ներարկիչները օգտագործվում են ներմաշկային, ներերակային, ենթամաշկային և այլ տեսակի ներարկումների, ինչպես նաև խոռոչների ողողման, ասպիրացիոն հեղուկների արտածծման և սննդանյութերի ներարկման համար: Չնայած այն հանգամանքին, որ ներարկիչի ստեղծման պատմությունը սկսվում է միայն 19-րդ դարի կեսերից, բայց մարդկությունը հնուց օգտագործել է մարմին հեղուկներ ներմուծելու և հեռացնելու ամենատարբեր մեթոդներ:

Օրինակ դեռևս  2,5 հազար տարի առաջ հանրահայտ բժիշկ Հիպոկրատը այդ նպատակով օգտագործել է սնամեջ  խողովակ, որի ծայրին ամրացված է  խոզի միզապարկ: 17-րդ դարում շատ գիտնականներ և բժիշկներ են   ներերակային և ենթամաշկային ներարկումների ու  փոխներարկումների փորձարկումներ կատարել օգտագործելով  թռչնի փետուրներ: Իսկ ընդհանրապես, մամլիչի՝ այսինքն գլանի և մխոցի,  և ասեղի հայտնագործությունը իրականացրել է  ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Պասկալը 1648 թվականին: Նրա ստեղծած այդ մեխանիզմը այդպես էլ կոչվում է՝  Պասկալի ներարկիչ: Բայց, ցավոք, այդ ժամանակվա հանրությունը չի գնահատել այդ  նորարարությունը՝  և գյուտը մոռացվել է: Միայն 19-րդ  դարի կեսերին բժիշկ  Ալեքսանդր Վուդը, որպես հիմք վերցնելով Պասկալի ներարկիչը, ստեղծել է ներարկիչ մաշկի տակ դեղեր ներարկելու համար: Հենց նույն ժամանակաշրջանում էլ  վիրաբույժ Չարլզ Գաբրիել Պրավազը ստեղծել է չափերով  ավելի մեծ նման սարք` վիրահատությունների ժամանակ օգտագործելու նպատակով: Ներարկիչի պատմության մեջ առաջին նման ներարկիչները պատրաստվում էին կաշվից ու ռետինից, իսկ դոզավորման համար նախատեսված անցքեր ունեցող  մխոցը՝ մետաղից:  Ապակյա, բազմակի անգամներ օգտագործելու համար նախատեսված  Luer  ներարկիչները հայտնվել են միայն 1894 թվականին: Նրանց ստեղծման  հիմքում ընկած էր Ֆուրնյեի  ապակու  փչման գաղափարը: Այն ժամանակ թողարկվել են 2-ից 100 մլ ծավալներով ներարկիչները, որոնք ունեցել են  ներարկիչի ասեղի կոնաձև կապակցում գլանի հետ և պատրաստված են եղել քիմիա-ջերմակայուն դիմացկուն ապակուց, ինչը հնարավորություն է տվել տարբեր մեթոդներով հաջողությամբ մանրէազերծել  դրանք: Մեկանգամյա օգտագործման ներարկիչների ստեղծման պատմությունը սկսվել է ամերիկացի Արթուր Սմիթից, որը 1949 թվականին արտոնագրել է առաջին ապակյա մեկանգամյա՝ միանվագ օգտագործման ներարկիչը: Իսկ ընդամենը յոթ տարի անց, Նոր Զելանդացի դեղագործ Քոլին Մարդոքը հորինել է միանվագ օգտագործման  պլաստմասսե  ներարկիչ: Հետագա տարիներին նա ակտիվորեն իրականացրել է իր գյուտի կատարելագործումը  ու արտոնագրմանը, իսկ արդեն 1970-ականներին աշխարհի բոլոր երկրներում  Մարդոկը արտոնագիր է ունեցել մեկանգամյա օգտագործման պլաստիկ ներարկիչների համար: Նման ներարկիչների  արդյունաբերական արտադրությունը սկսվել է 1961 թվականից: Ներկայումս մինավագ ներարկիչների արտադրությունում երկու ուղղությամբ են նորարարություններ մշակվում: Առաջին ուղղությունը այն է, որ ստեղծվի այնպիսի ներարկիչ, որը սկզբունքորեն անհնար է օգտագործել երկրորդ անգամ, սակայն այդ ուղղությամբ առայժմ հստակ արդյունքներ չկան: Երկրորդ ուղղությունը այն է, որ հնարավորինս նվազեցվի ներարկման ընթացքում ցավի զգացողությունը: Այս ուղղությամբ օրինակ ստեղծվել են  այսպես ատամնաձև ասեղներ, որոնք  մաշկի հետ ունեն շփման ավելի փոքր մակերես, կամ էլ ստեղծվել են մեխանիզմներ, որոնք մեծ արագությամբ են ասեղները մխրճում մաշկի մեջ, ու նաև փորձարկվում է ներարկումից առաջ ասեղները սառեցնելու մեթոդը և այլն:Большой Шприц С Иглой Толстой — стоковые фотографии и другие картинки Без  людей - iStock

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular