ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն խոստանում է ճանապարհ, որպեսզի բրիտանացիները սկսեն արդյունահանել Լեռնային Ղարաբաղի ոսկին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ Ադրբեջանի կառավարությունը խոստացել է բրիտանական Anglo Asian Mining-ի համար ճանապարհ կառուցել դեպի Քելբաջարի շրջանի Զոդ (հայկական Սոթք) հանքավայր (հանքավայրի մի մասը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում): Մինչ անցյալ տարվա աշնան 44-օրյա պատերազմը այդ տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում էր, և հանքավայրը բյուջեին եկամտի զգալի մասնաբաժին էր բերում:

Զոդի հանքավայրը Կովկասի ամենամեծ ոսկու և արծաթի հանքավայրն է և գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մինչև 2020 թվականի աշունը հանքը մշակել է GeoProMining ընկերությունը, որը պատկանում է ռուս գործարար Ռոման Տրոցենկոյին: Ընկերությունը ոսկու պաշարները գնահատել է ավելի քան 8 միլիոն ունցիա: 2020 թվականի տարեկան զեկույցում GeoProMining-ը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո կորցրել է մուտքը դեպի հանքավայրի մի հատվածը և պատրաստում է մնացած հատվածից շարունակել հանքանյութի արդյունահանումը:

Հայաստանում ենթադրվում է, որ Զոդը հավասար ծավալներով է բաժանված երկու երկրների սահմանով, սակայն, ինչպես գրում է բրիտանական Anglo Asian Mining-ը, ոսկու պաշարների 75%-ը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Եթե ​​2019 թվականին GeoProMining-ը Զոդի վրա իր ակտիվներն, իրավունքները և լիցենզիաները գնահատել էր 169 մլն դոլլար, ապա 2020 թվականի վերջին այն դարձրել է 63,9 մլն դոլար:

Anglo Asian Mining-ը Ադրբեջանի կառավարության կողմից ունի Զոդի հանքավայրի մշակման լիցենզիա և հայտնում է, որ ներկայումս հանքավայրում հանքարդյունաբերություն չի իրականացվում, քանի որ հանքավայրի մուտքը սահմանափակ է, և Բաքուն խոստացել է օգնել ընկերությանը:

«Տարածք մուտք գործելը բարդանում է նրանով, որ այն գտնվում է Քելբաջարի շրջանի հյուսիսում, լանդշաֆտը լեռնային է և չունի ուղիղ տրանսպորտային ուղի Ադրբեջանի արևմտյան մասի հետ, և  Ադրբեջանի կառավարությունն առաջարկել է Քելբաջարի շրջանի ուղիղ մուտքի համար ճանապարհ կառուցել»,- հայտնում է British Anglo Asian Mining-ը իր կայքում:

Կայքում  նշում է նաև, որ իրեն են պատկանում նաև Լեռնային Ղարաբաղի Կիզբուլագի տարածքի իրավունքները, որտեղ գտնվում է Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրը, սակայն այդ տարածաշրջանում ռուս խաղաղապահներն են, որոնց ճակատագիրը հայտնի կդառնա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումից հետո: Նախկինում այդ հանքավայրը շահագործել է «Vallex» խմբի Base Metals ընկերությունը, որն այնտեղ 130 մլն դոլլարով կառուցել էր վերամշակման գործարան: Աշնանից Կաշենում աշխատանքները դադարեցվել են: Նաև, Anglo Asian Mining-ը Ադրբեջանի կառավարությունից տրամադրված իրավունք ունի Զանգելանի շրջանում գտնվող Վեժնալի ոսկու հանքավայրի նկատմամբ, որը ժամանակին գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո: Բայց այստեղ ևս ընկերությունը անբավարար է  գնահատում է հանքավայրի հասանելիությունը, որը բացի այդ, ըստ ընկերության գնահատականի, սահմանափակ քանակությամբ մետաղ է պարունակում:

 «Հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով հողերի կորստի հետևանքով առաջացած խնդիրները Արցախի կառավարությունը չի կարողանա եկամուտներ ապահովել բյուջետային կարիքները հոգալու համար ոչ միայն այս տարի, այլ նաև առաջիկա տարիներին: Իմ հաշվարկներով Արցախում հարկերի հավաքագրումները կկրճատվել է 40 միլիարդ դրամով (80 միլիոն դոլար) կամ 65 տոկոսով», - Eurasianet-ին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

2019 թվականին, ըստ վիճակագրական ծառայության, հանքարդյունաբերությունը ապահովել էր ԼՂՀ-ի ՀՆԱ -ի 13% -ը և հարկային եկամուտների ամենամեծ աղբյուրն է եղել:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանություններն այժմ փոխհատուցում են պահանջում:

«Ինչպես հայտնի է, օտարերկրյա ընկերությունները երկար տարիներ անօրինական կերպով շահագործել են մեր ոսկու և այլ հանքավայրերը: Դա հանցագործություն է: Այդ ընկերություններն ունեն երկու տարբերակ՝ կա՛մ մեզ փոխհատուցում կվճարեն, կա՛մ կընդունեն մեր պայմանները, կա՛մ մեկ այլընտրանք է այդ հարցը լուծել իրավական հիմքերով»,- հուլիսին ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա հավելել էր, որ Զանգիլանի և Քելբաջարի շրջաններում ոսկու հանքավայրերը վերլուծվել են միջազգային խորհրդատուների կողմից:

Ինչպես հաղորդել է EADaily-ն, բրիտանական Anglo Asian Mining-ը զբաղվում է ոսկու, պղնձի և արծաթի արդյունահանմամբ և նրա հիմնական ակտիվները գտնվում են Ադրբեջանում, որտեղ նա երկու հանքերում ոսկի է արտահանում: Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը արտադրել է 24,2 հազար ունցիա ոսկի:

Anglo Asian Mining-ի խոշոր սեփականատերը և տնօրենների խորհրդի անդամը Ջոն Սունունունն է: Նրան է պատկանում ընկերության 9%-ը: Ջոն Սունունուն Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր Ջորջ Բուշ կրտսերի օրոք, իսկ նախկինում վեց տարի զբաղեցրել է Նյու Հեմփշիրի նահանգապետի պաշտոնը: Սունունուի մեկ որդին՝ Ջոնը, այժմ ԱՄՆ-ի  սենատոր է, իսկ մյուսը՝ Քրիսը, նոր է վերընտրվել Նյու Հեմփշիրի նահանգապետ երկրորդ ժամկետով: 1991 թվականին Երբ Ջոն Սունունուն դեռ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր, The Washington Post-ը այդ բարձրաստիճան պաշտոնյային անվանել է «օդային Սունունու» այն պատճառով, որ նա օգտագործում է Պենտագոնի ինքնաթիռները անձնական հարցերով թռչելու, օրինակ դահուկներ քշելու կամ ատամները բուժելու համար: Անցած տարվա հոկտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղում դեռ պատերազմ էր, Anglo Asian Mining-ը սկանդալի մեջ է ընկել, քանի որ հայտարարել էր, որ ընկերությունը նախատեսում է աշխատանքներն սկսել անմիջապես ապահով լինելուն պես:

«Ցավալի է, որ Լոնդոնում գրանցված ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածում  նշելով հողի «ազատագրում»-ը և նախատեսում է առևտրային օգուտներ քաղել դրանից: Մենք վստահ ենք, որ Anglo Asian Mining-ը օգտագործում է պատերազմը  իր ներդրողների համար առավելագույն եկամուտներ ապահովելու նպատակով և առանց մտածելու այն մասին, թե ինչպես է պատերազմն ազդում խաղաղ բնակիչների վրա: Ամո՛թ է» - նշել է «Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբ»  կազմակերպությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular