ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին ճնշումնե՞ր, թե՞ արցախյան խնդրի բռնի կարգավորում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում «Օմեգա» մականունով հայտնի Արարատ Միրզոյանի նշանակումից հետո աննախադեպ ակտիվություն է նկատվում, հատկապես արևմտյան երկրների կողմից։ Նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիան, կողմերին հորդորել պահպանել հրադադարի հանձնառությունը և բանակցություններով հասնել հակամարտության տևական կարգավորմանը։ Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Լին Թրեյսին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և տեղի ունեցող վերջին զարգացումները: ՀՀ կառավարության փոխանցմամբ, նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար:

Նախօրեին էլ Անվտանգության խորհրդի «նորանշանակ» քարտուղար Արմեն Գրիգորյանն է հարցազրույց տվել Հանրային հեռուստաընկերությանը, խոսելով Ադրբեջանի նախագահի կողմից անընդհատ օրակարգ բերվող խաղաղության պայմանագրի մասին, շեշտել է՝ նման առաջարկ չենք ստացել, խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել Արցախի հարցի լուծման դեպքում. «Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի համապարփակ և երկարաժամկետ լուծման շուրջ բանակցություններ սկսել, և դա կլինի լավագույն խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա:

Ակնհայտ է, որ Արցախի հարցում ինչ-որ լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց վերաբերյալ, ինչպես միշտ հայ հանրությունը տեղեկանալու է պոստ-ֆակտում, երբ բանը բանից անցած լինի։ Համենայն դեպս, թե՛ Արևմուտքի նման ակտիվացումը, թե՛ Ադրբեջանի հռետորաբանության կոշտացումը, և թե՛ ՌԴ նյարդային հայտարարությունները որևէ լավ բան չեն հուշում։

Գուրգեն Դարբինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular