ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա սուտ, մեծ սուտ և էկոնոմիկայի նախարարության վերլուծություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կա սուտ, մեծ սուտ և էկոնոմիկայի նախարարության վերլուծություն։ Վերջինը ստի գերադրական աստիճանն է, երբ հանրությանը կերակրում են կեղծ թվերով, խաբում, թե երկրում տնտեսական զարգացում կա։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և «ավետել», որ Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները նշելիս նախարարոթյունը, սակայն, մոռացել է մի «չնչին» մանրուք շեշտել, թե որ ժամանակահատվածի համեմատությամբ է այդ տնտեսական աճը։ Իսկ սովորաբար համեմատությունն արվում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ։ Եթե համեմատում ենք 2020թ երկրորդ եռամսյակի հետ, կարող ենք միանգամից արձանագրել էկոնոմիկայի նախարարության փնթի մանիպուլյացիան, քանի որ 2020թ երկրորդ եռամսյակում Հայաստանում տոտալ լոքդաուն էր հայտարարված, այսինքն տնտեսությունը փաստացի զրոյի վրա էր:
 
Վահան Քերոբյանի գլխավորած հիմնարկի այս պահվածքն այնքան արտառոց է, որ նույնիսկ Փաշինյանի մերձավոր շրջապատի տնտեսագետներն են զարհուրել։ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ստիպված է եղել պարզաբանում ներկայացնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, նաև պարզաբանել, թե ինչու հարցազրույց չի տալիս այդ թվացյալ տնտեսական աճի վերաբերյալ։
 
«Արդյո՞ք դա թույլ է տալիս խոսել տնտեսության լիարժեք վերականգնման մասին։ Իհարկե՝ ոչ, քանի որ չմոռանանք, որ համեմատվում ենք 2020թ. ցածր բազայի հետ ու դա նույնն է, որ ասենք 2021թ. երկրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 152739 զբոսաշրջիկ ու դա համեմատենք երկրորդ եռամսյակում ժամանած 0-ին ձգտող զբոսաշրջիկների թվի հետ ու փաստենք, որ արձանագրվել է 100000-ապատիկ աճ զբոսաշրջիկների մասով։ Ըստ այդմ եռամսյակային վերլուծություններն ընթերցողի մոտ թյուր կարծիք կարող են ստեղծել՝ ընդհուպ մինչև էյֆորիկ»,- նշել է Մանուկյանը։
 
Իսկ մենք հերթական անգամ ընդգծենք, որ Հայաստանի կառավարությունը անխղճաբար խաբում է, ցինիկաբար ստում սեփական ընտրողներին։ Այլ բան չէինք էլ սպասում նրանցից։
 
Վարդգես Գասպարյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular