ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … էյֆելյան աշտարակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էյֆելյան աշտարակը աշխարհի ամենահայտնի աշտարակն է, որը ստացել է իր անունը ստեղծող Գուստավ Ալեքսանդր Էյֆելի անունից: Այն կառուցվել է 1889 թվականին Փարիզում: Ֆրանսիացիների համար այս աշտարակը դարձել է ազգային խորհրդանիշ: Էյֆելյան աշտարակի ողջ պատմության ընթացքում այն այցելել են մոտ 240 միլիոն մարդ, ինչը նրան դարձնում է առաջատար տուրիստական տեսարժան վայրերի մեջ: Սկզբնապես աշտարակը պլանավորվել էր կառուցել որպես ժամանակավոր շինություն՝ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի մուտքի կամար, և  20 տարի անց պատրաստվել են այն  ապամոնտաժվել, սակայն դրա վրա տեղադրված ռադիո ալեհավաքների առկայությունը որոշիչ դեր է խաղացել աշտարակի ճակատագրում, և այն շարունակում է գոյատևել առ այսօր: Աշտարակի նախագծմանը մասնակցել են ինժեներներ Մորիս Կեկլենը, Էմիլ Նուժիերը, ինչպես նաև ճարտարապետ Ստեֆան Սովրեստը, և հենց նրանց նախագիծն է 700 նախագծերի մրցույթում հաղթող ճանաչվել: Աշտարակի կառուցման ընթացքում օգտագործվել են բազմաթիվ նորամուծություններ և նորարարություններ:

Օրինակ առաջին անգամ իրականացվել են հողի հատկությունների և շերտերի ուսումնասիրություններ, աշտարակի տակ հիմքը կառուցելու համար օգտագործվել են կեսոններ և սեղմված օդ, աշտարակի  դիրքը կարգավորելու համար օգտագործվել են 800 տոննա քաշով դամկրատներ, իսկ տեղադրման ընթացքում բարձունքային ամբարձիչներ: Աշտարակի կառուցումը խթանել է նաև նոր սարքավորումների և տեխնոլոգիաների առաջացմանը: Միևնույն ժամանակ Էյֆելյան աշտարակը կառուցվել է մոտ երկու տարի, որից մեկու կես տարին միայն հիմք են գցել, իսկ 8 ամսում հավաքվել է աշտարակը: Աշտարակը բաղկացած է տասնութ հազար մետաղական մասերից, որոնք  միանում են միմյանց 2,5 միլիոն պտուտներով:

Աշտարակը հայտնի է նաև նրանով, որ բարձրահարկ կառույցների կառուցման մեջ առաջին անգամ մետաղն է օգտագործվել մեծ քանակությամբ: Աշտարակը աշխարհի ամենաբարձր կառույցն է եղել մինչև 1931 թվականը:  Կառույցի ստորին հատվածը ունի կտրտված բուրգի ձև, իսկ հենարանների վանդակավոր կառուցվածքները ձևավորում են չորս մեծ և գեղեցիկ կամար: Աշտարակը ունի մի քանի «հարկեր»՝ հարթակներ: Ամենացածր հարթակը գտնվում է 58, երկրորդը 115, իսկ ամենաբարձրը 300 մետր բարձրության վրա: Ներկայումս Էյֆելյան աշտարակի բարձրությունը հասնում է 326 մետրի: Աշտարակի բարձրությունից բացվում է զբոսաշրջիկների կողմից սիրված տեսարան: Էյֆելյան աշտարակի ստեղծման պահից հետո ավելի քան մեկ դար մարդիկ այն օգտագործել են տարբեր նպատակներով: Այն եղել է աստղադիտարան, ֆիզիկական լաբորատորիա և անլար հեռագիր: Ռադիոյի և հեռուստատեսության առաջացմամբ նրա  վրա տեղադրվել են ալեհավաքներ: Աշտարակը պատրաստված է շատ կայուն և կոշտ: Նույնիսկ շատ ուժեղ քամիները թեքում են նրա գագաթը միայն 10-12 սմ-ով, և անգամ 1910 թվականի  ջրհեղեղը չի ազդել այդ կառույցի կայունության վրա: 20-րդ դարի վերջին Էյֆելյան աշտարակը հիմնանորոգվել է: Հին մետաղական կոնստրուկցիաները փոխարինվել են նոր, ավելի ամուր և թեթև կոնստրուկցիաներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular