ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ռազմագերիներին դատապարտելու գործերը կեղծ փաստական հիմքերի վրա են կառուցված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը գերեվարված հայ ռազմագերիներից շատերին միջազգային հանրությանը ներկայացրեց՝ որպես ահաբեկիչներ և Բաքվի դատարանում նրանցից ոմանց դատապատեց մի քանի տարվա ազատազրկման։ Ի դեպ, նրանցից մի քանիսը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո, իսկ երկուսն առհասարակ մարտական գործողությունների չեն մասնակցել, հրադադարից հետո պարենային օգնություն են տարել Արցախ և ճանապարհին գերեվարվել։

Այս թեմայով զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։ Անդրադառնալով դատապարտված ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հնարավորություններին Արա Ղազարյանը ասել է․ «Ընդհանրապես իրավական գործընթաց սկսելու համար խանգարող հանգամանք չի կարող լինել այն, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին դատապարտել է՝ որպես ահաբեկիչների, քանի որ ցանկացած հանցագործության համար դատապարտված անձ կարող է էքստրադիցիայի ենթարկվել, որպեսզի նա իր պատիժը կրի հայրենիքում։ Այլ բան է, որ հայ ռազմագերիներին դատապարտելու գործերը կեղծ փաստական հիմքերի վրա են կառուցված, բնականաբար, Ադրբեջանը կաշկանդված կլինի նրանց թողնել, որպեսզի նրանք հայրենիք չվերադառնան, քանի որ գաղտնիքը կբացահայտվի։ Միևնույն ժամանակ մենք ունենք Կարեն Ղազարյանի գործը, որը նույնպես ամբողջությամբ կեղծ փաստերի հիման վրա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, և Ադրբեջանը 2 տարի հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, նրան էլ 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիների մի մասի հետ ուղարկեց Հայաստան։ Այն, ինչ այսօր Կարենը պատմում է, բոլորովին կապ չունի այն դատական գործընթացի հետ, որը տեղի է ունեցել Ադրբեջանում։ Այսինքն՝ առնվազն մեկ դեպք ունենք, որ նման բան է տեղի ունեցել և կարող է կրկին տեղի ունենալ։ Առայժմ նմանօրինակ միայն Կարեն Ղազարյանի դեպքն է, որ արդեն դատապարտված անձը վերադարձել է Հայաստան, թեև վերադարձի վերաբերյալ փաստաթղթեր չկան։ Իսկ մեր նոր ռազմագերիները, որոնք նոր են դատապարտվել Բաքվում, դժվար է ասել, թե երբ հնարավոր կլինի նրանց վերադարձնել, կարող է երկար տևել։ Բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն իր մոտեցումներում փոփոխություններ արեց, մի մասին դատապարտեց երկար ժամանակով, մյուսներին՝ կարճ։ Հիմա ելնելով քաղաքական նպատակահարմարությունից՝ 6 տարին կարող է դառնալ մեկ կամ երկու տարի, ասենք, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեպքում, նման մեխանիզմներ կան։ Մենք գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որտեղ օրենքի գերակայություն չկա, այսինքն՝ քաղաքական որոշում կարող է կայացվել՝ ինչ-ինչ նպատակներից ելնելով»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular