Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ռազմագերիներին դատապարտելու գործերը կեղծ փաստական հիմքերի վրա են կառուցված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը գերեվարված հայ ռազմագերիներից շատերին միջազգային հանրությանը ներկայացրեց՝ որպես ահաբեկիչներ և Բաքվի դատարանում նրանցից ոմանց դատապատեց մի քանի տարվա ազատազրկման։ Ի դեպ, նրանցից մի քանիսը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո, իսկ երկուսն առհասարակ մարտական գործողությունների չեն մասնակցել, հրադադարից հետո պարենային օգնություն են տարել Արցախ և ճանապարհին գերեվարվել։

Այս թեմայով զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։ Անդրադառնալով դատապարտված ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հնարավորություններին Արա Ղազարյանը ասել է․ «Ընդհանրապես իրավական գործընթաց սկսելու համար խանգարող հանգամանք չի կարող լինել այն, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին դատապարտել է՝ որպես ահաբեկիչների, քանի որ ցանկացած հանցագործության համար դատապարտված անձ կարող է էքստրադիցիայի ենթարկվել, որպեսզի նա իր պատիժը կրի հայրենիքում։ Այլ բան է, որ հայ ռազմագերիներին դատապարտելու գործերը կեղծ փաստական հիմքերի վրա են կառուցված, բնականաբար, Ադրբեջանը կաշկանդված կլինի նրանց թողնել, որպեսզի նրանք հայրենիք չվերադառնան, քանի որ գաղտնիքը կբացահայտվի։ Միևնույն ժամանակ մենք ունենք Կարեն Ղազարյանի գործը, որը նույնպես ամբողջությամբ կեղծ փաստերի հիման վրա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, և Ադրբեջանը 2 տարի հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, նրան էլ 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիների մի մասի հետ ուղարկեց Հայաստան։ Այն, ինչ այսօր Կարենը պատմում է, բոլորովին կապ չունի այն դատական գործընթացի հետ, որը տեղի է ունեցել Ադրբեջանում։ Այսինքն՝ առնվազն մեկ դեպք ունենք, որ նման բան է տեղի ունեցել և կարող է կրկին տեղի ունենալ։ Առայժմ նմանօրինակ միայն Կարեն Ղազարյանի դեպքն է, որ արդեն դատապարտված անձը վերադարձել է Հայաստան, թեև վերադարձի վերաբերյալ փաստաթղթեր չկան։ Իսկ մեր նոր ռազմագերիները, որոնք նոր են դատապարտվել Բաքվում, դժվար է ասել, թե երբ հնարավոր կլինի նրանց վերադարձնել, կարող է երկար տևել։ Բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն իր մոտեցումներում փոփոխություններ արեց, մի մասին դատապարտեց երկար ժամանակով, մյուսներին՝ կարճ։ Հիմա ելնելով քաղաքական նպատակահարմարությունից՝ 6 տարին կարող է դառնալ մեկ կամ երկու տարի, ասենք, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեպքում, նման մեխանիզմներ կան։ Մենք գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որտեղ օրենքի գերակայություն չկա, այսինքն՝ քաղաքական որոշում կարող է կայացվել՝ ինչ-ինչ նպատակներից ելնելով»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Ռոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը «New START»-ը երկարաձգելու փոխարեն, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է մշակեն նոր, բարելավված պայմանագիր․ Թրամփ Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակչում կհանդիպեն Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները Մարտի 11-ից նախատեսվում են Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՌուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ․ Լավրովը մի շարք հայտարարություններ է արել Միքայել սրբազանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Սա Եղիշե Հակոբյանի հագուստը չէ, պետք է հասկանանք՝ ով է դրել իրեղեն ապացույցների մեջ, ինչի համարՎեճ՝ Ազատի գործով նիստին․ «Մի միջնորդող էլ դու ես, անգիր խոսաս մենակ, երկաթը ո՞նց վառվեց, շորը մնաց»Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ Երևանում 15-ամյա տղա է սպանվել․ մանրամասներՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան Ռուբեն Վարդանյանի որդին Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote Անձրև, ձյուն, բուք․ ինչպիսի եղանակ է սպասումՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս. ՊապոյանԱլիեւն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել «Անգլերեն» առարկայի միասնական քննության մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Կառլով կամուրջ Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատումՓաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան ԽաչատրյանըԱշակերտը կրակել ու ծանր վիրավnրել է մաթեմատիկայի ուսուցչի․ ԱդրբեջանՈղբերգական դեպք՝ Երևանում․ «Մանչո-գրուպ» ՍՊԸ-ում արձանագրվել է տղամարդու մահ․ հայտնի է ինքնությունը«Ատալանտան» 3-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» ու դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ «Քեդմին բացատրել է, թե ինչու է Թրամփը հաշտեցրել Հայաստանին Ադրբեջանի հետ» Խոշոր վթար՝ Երևանում«Հայաստանը խզում է կապերը Ռուսաստանի հետ, իսկ մենք պատասխանում ենք հացահատիկի մատակարարումներով և բարեկամության հավաստիացումներով» «Մեր ձևով»․ տնտեսական իրատեսական ծրագիր՝ փոքր բիզնեսից մինչև համազգային զարգացում Երևանում կայացել է Իրավունքի նվաճման երթը. պատմության այս օրը (06 փետրվար)«Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»․ Մոսկվայում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբլին կրկին թանկացել էՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ» Քարոզարշավը՝ երկրորդ փուլում․ «Հրապարակ» ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ» ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ»
Ամենադիտված