ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանն այլևս մերը չէ՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ոստիկանը մերն է»,- այսպես էր հնչում 2018թ․ իշխանափոխության ամենահայտնի կարգախոսներից մեկը։ Ոստիկանական ամենաթողությունից զայրացած ժողովուրդը ոտքի էր կանգնել, մերժում էր նախկին իշխանություններին, անկեղծորեն հավատում, որ ոստիկանն էլ է իրենը, իշխանավորն էլ, վարչապետն էլ։ Անցել է երեք տարի, և արձանագրենք, որ ոստիկանությունը մնացել է նույնը, իշխանության մահակը, վարչապետի խամաճիկն ու ապօրինությունները պարտակողը, սեփական ժողովրդին ծեծողը։

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, առավել հայտնի որպես «Ֆիզգորոդոկ», երեկ, քաշքշուկ է եղել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Իրավիճակն այնքան լարված է եղել, որ միջադեպից հետո, երբ պարեկային ծառայողների մեքենան արագ ընթացքով տեղից հեռացել է, բնակիչները հետևից վանկարկել են «թուրքեր»։ Տարեցներին, կանանց քաքշքշել ու հարվածել են, մի քանիսին բերման են ենթարկել։ Այդ տարածքում այս օրերին ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Իշխանական լրատվամիջոցները, Հանրային հեռուստաընկերությունը բառ անգամ չեն հայտնել այդ քաքշքշուկի մասին, ասես՝ ոչինչ էլ չի եղել։ Իսկ իրավապահները բավական ագրեսիվ ու կոպիտ են վարվել տարածքի բնակիչների նկատմամբ, որոնք ընդամենը ցանկանում էին դադարեցնել ապօրինի շինարարությունը, պահանջում էին, որ քաղաքապետը կամ որևէ իրավասու պաշտոնյան ներկայանա և պարզաբանի, թե ինչու են շինարարության թույլտվություն տվել։

Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը ոչնչով չի տարբերվում հին ոստիկանությունից, երբեմն էլ գերազանցում վատ իմաստով։ Փաշինյանն ու իր թիմն արդեն իշխանության ղեկին են, երկու ամիս առաջ էլ հաղթել են խորհրդարանական արտահերթ ընտրություններում, ընտրողներին սիրաշահելու, օրենքի ու իրավունքի մասին գեղեցիկ խոստումներ տալու կարիք չունեն։ «Օրենքի դիկտատուրա» սիրելի արտահայտությունից էլ արդեն դուրս է մնացել «օրենք» բառը։

Վարդան Նիկողոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular