ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստանյութերի պատերազմներ․ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների համաշխարհային առաջատարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

balticreporter.com-ը գրում է, որ կրճատել մահերի թիվը, դադարեցնել համաճարակը և կանխել համաշխարհային տնտեսության ամենամսյա կորուստները  375 միլիարդ դոլարի չափով: Այս բոլոր խնդիրները կարող են լուծել պատվաստանյութերը։

Ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալների` աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 22 պատվաստանյութ: Դեղամիջոցի մեկ դեղաչափի գինը տատանվում է 2 -ից 37 դոլարի սահմաններում: Շրջանառության մեջ է դրվել պատվաստանյութերի մոտ 5,09 մլրդ չափաբաժին: Այսպիսով, ո՞վ կլինի շուկայի հիմնական շահառուն, և ի՞նչ ֆինանսական եկամուտ կարող է ստանալ Ռուսաստանը իր դեղերի մշակումից: Դիտարկենք պատվաստանյութերի մրցավազքի առաջատարների մրցակցային հնարավորությունները:

Այս պահին կորոնավիրուսային պատվաստանյութերի գլոբալ շուկայում գրանցման երկրների թվով հիմնական առաջատարներն են.

1) BioNTech/Pfizer (Գերմանիա). պատվաստանյութի մոտավոր արժեքը 18,34 դոլար է մեկ դոզայի համար: Պլանավորված արտադրության ծավալները կազմում են տարեկան 1.4 միլիարդ դոզա: Այս պատվաստանյութը առաջինն է գրանցվել Եվրոպական միությունում, ներկայումս գրանցված է 73 երկրներում։

2) ՍպուտնիկV (Ռուսաստան)․մոտավոր արժեքը 10 դոլար է մեկ դոզայի համար: Պլանավորված արտադրության ծավալները կազմում են տարեկան 140,7 մլն չափաբաժին: Ներկայումս գրանցված է 71 երկրում:

3) Janssen Pharmaceuticals-ը Johnson & Johnson-ից (ԱՄՆ)․ պատվերների մոտավոր ծավալը 364 միլիոն չափաբաժին է: Հաստատված է 51 երկրում օգտագործելու համար.

4) Օքսֆորդի համալսարան և AstraZeneca (Մեծ Բրիտանիա)․ Պատվաստանյութի մոտավոր արժեքը կազմում է  2.50 դոլլար մեկ դոզայի համար: Արտադրության պլանավորված ծավալները կազմում են տարեկան 6 միլիարդ դոզա: Գրանցված է 48 երկրներում:

Միացյալ Նահանգները ներկայումս համարվում է պատվաստանյութերի արտահանման առաջատարը՝ ծախսելով 2 միլիարդ դոլար 2021 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում և խոստանալով լրացուցիչ 2 միլիարդ մինչև 2022 թվականը: Միացյալ Նահանգները ներդրումներ է կատարում նաև ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ պատվաստանյութերի գնման և առաքման մեջ: 2021 թվականի առաջին հինգ ամիսներին ԱՄՆ -ը Ռուսաստանից հինգ անգամ ավելի արժողությամբ պատվաստանյութ է արտահանել՝ 1,6 միլիարդ դոլար ավելի: ԵՄ երկրներից մատակարարումները կազմել են 6,4 միլիարդ դոլլար, իսկ Հնդկաստանից  448,7 միլիոն դոլլար:

2021 թվականի նույն ժամանակահատվածի համար Ռուսաստանն արտասահման է մատակարարել 31,8 անգամ ավելի պատվաստանյութ, քան նախորդ տարի (2020 թվականին  ընդամենը 9,5 միլիոն դոլարի): Արտահանման հիմնական մասնաբաժինը պատկանում է Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութին, որը մշակվել է Գամալեյի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական ​​կենտրոնի կողմից: Հենց նրա շնորհիվ է, որ նման կտրուկ աճ է տեղի ունեցել՝ գրեթե 32 անգամ:

Հիշեցնենք, որ այսօր այս դեղամիջոցը ըստ ՅՈւՆԻՍԵՖ -ի ամփոփ վիճակագրության գրանցված է 71 երկրներում: Հաջորդ տարի Sputnik V պատվաստանյութի ավելի քան 1,1 մլրդ չափաբաժին կարտադրվի արտերկիր արտահանելու համար՝ 550 մլն մարդու համար (երկու ներարկում մեկ անձի համար): 2021 թվականի մայիս ամսվա դրությամբ Ռուսաստանը համաձայնեցրել է այլ երկրների հետ արտահանել ավելի քան 205 միլիոն դոզա Sputnik, ինչը բավարար է մոտ 100 միլիոն մարդու իմունիզացիայի համար: Սակայն արտահանվել է դեղամիջոցի ընդամենը 16 մլն 300 հազար չափաբաժին: Ավելին, մատակարարումների մեծ մասը բաժին է ընկել երեք գնորդի ՝ Արգենտինային, Մեքսիկային և Հունգարիային:

Դրանից հետո հայտարարվել է ևս մի քանի պայմանագրերի կնքման մասին, որոնցից երկուսի համար հայտնի է արտադրության ծավալները. պայմանագիր չինական Hualan Biological Bacterin- ի հետ- 100 մլն դեղաչափ և եգիպտական ​​Minapharm-ի հետ-40 մլն դեղաչափ: Բացի այդ ներկայումս հայտնի է 620 միլիոն մարդու համար 1.24 միլիարդ դոզայի արտադրության պայմանագրերի կնքման մասին: Հնդկաստանը կդառնա Sputnik-ի արտահանման ամենամեծ ուղղությունը: 2022 թվականին ակնկալվում է, որ Ռուսաստանից դուրս պատվաստանյութի ամբողջ արտադրության ավելի քան 60%-ը կգա այդ երկիր:

Եթե ​​խոսենք այն երկրների ընդհանուր ցանկի մասին, որտեղ, համաձայն պայմանավորվածությունների, նախատեսվում է արտադրել ռուսական պատվաստանյութ, ապա այն ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան, Հնդկաստանը, Արգենտինան, Թուրքիան, Եգիպտոսը, Չինաստանը, Բելառուսը, Սերբիան, Իտալիան, Իրանը, Հարավային Կորեան, Ղազախստանը և Հայաստանը: Ալպարիի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով 2021 թվականին Ռուսաստանը կարող է 10-15 միլիարդ դոլար վաստակել Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վաճառքից: Իսկ արտերկրում դեղորայքի մատակարարման երկու տարվա ընթացքում երկրի եկամուտը կարող է հասնել 30 միլիարդ դոլարի:

Այս թվերը համեմատելի են ռուսական արտահանման առանցքային նպատակների հետ: Այս ֆոնին հնարավոր է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներդրումը դառնա Ռուսաստանից այլ երկրներ Ռուսաստանի ոչ ռեսուրսային մատակարարումների հիմնական ուղղություններից մեկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular